Մամուլ - «Ժողովուրդ»․ էթիկայի հանձնաժողովն ըստ էության որեւէ գործունեություն չի ծավալում

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր գոյության վեց տարիների ընթացքում մատնված է բացարձակ անգործության, բայց դա չի խանգարել, որպեսզի հանձնաժողովին բյուջեից ահռելի գումարներ հատկացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ստանում է մոտ 1 մլն 200 հազար դրամ, նրա տեղակալ Արմեն Խուդավերդյանը` 1 մլն 120 հազար դրամ, իսկ հանձնաժողովի անդամներ Արտակ Սարգսյանը, Էդգար Շաթիրյանը եւ Լիլիթ Պետրոսյանը` 1 մլն 50 հազար դրամի չափով:
 
Չնայած այս ամենին` էթիկայի հանձնաժողովն ըստ էության որեւէ գործունեություն չի ծավալում. տարվա ընթացքում նրանց ստացած դիմումները չի գերազանցում 15-20-ը, ընդ որում, այդ դիմումներից ոչ բոլորի կապակցությամբ են իրենք վարույթ հարուցել, հարուցելուց հետո էլ որոշումները կայացրել են հիմնականում հօգուտ իշխանության ներկայացուցիչների` բացառությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ ներկայացված դիմումի, եւ նրա ««Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակո՛տ» արտահայտությունը հանձնաժողովը համարել է էթիկայի խախտում՝ առանց որեւէ իրավական կամ քաղաքական հետեւանքների:
 
 
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ