«Տեսակետ» մամուլի ակումբ - Քաղաքաշինական գործունեության հետևանքով օձերի հաճախ կհանդիպեք Երևանում. Ի՞նչ անել

«Քաղաքաշինական գործունեության, նոր էկոհամակարգեր գրավելու հետևանքով մարդկանց ու օձերի հաճախակի հանդիպումը շատացել է: Դրա համար կարևոր է, որպեսզի մարդիկ տարրական գիտելիքներ ունենան առաջին օգնություն ցուցաբերելու համար»,-ասում է Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձագետ Արամ Աղասյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ չորս տեսակի օձեր կան, որոնք վտանգավոր են մարդկանց համար: Դրանք են՝ կովկասյան գյուրզան, հայկական իժը, լեռնատափաստանային իժը, Դարևսկու իժը: 

 

«Կյանքի համար վտանգավոր են հայկական իժն ու գյուրզան: Երևանի շրջակայքում ընդամենը մեկ տեսակի թունավոր օձ կա, դա գյուրզան է: Հայկական իժն ավելի բարձր լեռնային գոտում է գտնվում»,-նշեց Արամ Աղասյանը՝ շեշտելով.

 

«Օձերը երբեք նախահարձակ չեն լինում: Եթե պատահաբար ոտքը շատ մոտ լինի կամ օձի վրա, այդ դեպքում կծում է: Եթե նման դեպք է լինում, առաջին հերթին պետք է բերանով քաշել թույնը, անշարժացնել տվյալ հատվածն ու արագ տեղափոխել հիվանդանոց»:

 

Ինչ վերաբերոմ է կարիճներին, ապա Արամ Աղասյանի խոսքով՝ մեզ մոտ երեք տեսակ կա.խայտաբղետ, դեղին և սև, հաստապոչ կարիճ:

 

«Մարդու կյանքի համար վտանգավոր է հաստապոչ կարիճը, բայց դրանց հանդիպելու հավանականությունը քիչ է, քանի որ գիշերային կենսակերպ են վարում: Պատկերացրեք՝ Հարավարևմտյան թաղամասում կա դրանցից»,-նշեց Արամ Աղասյանը:

 

 

Անի Կարապետյան

Asekose.am

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ