Տարածաշրջան - Հայկական բանակը Նախիջևանում հողային ձեռքբերումնե՞ր, թե՞ դիրքերի բարելավում է արել

Նախիջևանի հատվածում հայկականա բանակը 20 հազար հեկտար ձեռքբերում է ունեցել Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել։

 

Պատգամավորը չի մանրամասնել, թե որ թվականին և ինչպիսի ձեռքբերումների մասին է իր խոսքը։

Ամենայն հավանականությամբ, սակայն, խոսքը վերաբերում է 2014 թվականի ամռանը Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի առաջխաղացմանը։

«Հունիսի սկզբին, անսպասելիորեն ադրբեջանցիների համար հայկական զորքը զբաղեցրեց գերիշխող դիրքեր սահմանի զգալի հատվածում (հայկական կողմի վերահսկողության տակ անցավ հարյուրից ավելի քառակուսի կմ, որը մինչ այդ չէր վերահսկվում բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով)։ Նշենք, որ քարտեզով դա հիմնականում, այսպես թե այնպես, ՀՀ տարածքն էր, բայց մշտական հենակետեր չկային»,– այդ գործողությունները բնութագրում է Razm.info կայքի հրապարակումներից մեկը։

 

Նշվում է, որ հայկական դիրքերի տեղաշարժն ադրբեջանցիների համար անակնկալ է եղել, և նրանք չեն հասցրել արձագանքել այդ գործողությանը։ Արդյունքում հայկական կողմի վերահսկողության տակ են հայտնվել իշխող բարձունքներ։ Դրա շնորհիվ հայկական դիրքերի տեսանելիության և զենքի համար հասանելիության գոտիներում են հայտնվել ադրբեջանական բանակի ոչ միայն առաջապահ դիրքերը, այլ նաև ենթակառուցվածքները, մատակարարման ուղիները և այլն (տես՝ Razm.info-ի հրապարակած լուսանկարներում)։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ