Տարածաշրջան - Արծրուն Հովհաննիսյանը` Նախիջեւանում հողային ձեռքբերման հայտարարության մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը երեկ «Հրապարակի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: «Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջեւանի հատվածում»,- ասել  էր Հակոբյանը:

 

Araratnews.am-ը կապ հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝  պարզելու, թե ՀՀԿ-ականի ասածը որքանո՞վ է հավաստի: «Ժամանակին մենք պաշտոնական այդպիսի անդրադարձ ունեցել ենք: Այսքանը կարող եմ ասել»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

Համացանցում փնտրեցինք Նախիջեւանում տարածք ազատագրելու տեղեկություն: 2015-ին հրապարակված մի հարցազրույց տեսանք, որտեղ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը խոսել է Սյունիք-Նախիջեւան սահմանի դիրքերը բարելավելու մասին:

Ռազմական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միհրան Հակոբյանի Նախիջևանում տարածք ձեռք բերելու հայտարարությունը Սյունիք-Նախիջեւան սահմանի դիրքերի բարելավումն է: Սակայն եթե ժամանակին այդ ամենը բարելավում է ներկայացվել՝ ինչ-ինչ հարցեր հաշվի առնելով, ինչո՞ւ է իշխող կուսակցության պատգամավորը «հողային ձեռքբերում» եզրն օգտագործում:

Արդյոք արժի՞ Սերժ Սարգսյանի գործունեությունն արդարացնելու համար ռազմական գաղտնիքի հավասարազոր հայտարարություն անել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ