Մամուլ - «Հրապարակ»․ ԲՀԿ-ն կրկին ուժեղացնում է տեղական կառույցները

ԲՀԿ-ն կրկին թարմացնում, ուժեղացնում է տեղական կառույցները․ ինչո՞վ է դա բացատրվում` ընտրությունները նոր են ավարտվել, առջեւում ընտրություններ չկան՝ հարցրինք պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ «ԲՀԿ կառույցները երբեք անգործության մատնված չեն եղել, այլ է խնդիրը, որ կա քաղաքական ակտիվ սեզոն, կա պասիվ սեզոն։ Կառույցներում պարզապես այս պահին կադրային թարմացումներ են ընթանում»:
Ոչ միայն նոր երիտասարդներ, նաեւ` երիտլիդեր եք որոնում, դա կապված է Սերժ Սարգսյանի՝ նոր սերունդ կերտելու մտադրության հե՞տ։ «Ոչ, մեր երիտթեւը միշտ էլ շատ ակտիվ է եղել, իսկ լիդեր որոնելու հետ կապված` առաջին անգամ եմ լսում»։ Տեսակետ կա, որ դա պայմանավորված է նաեւ ձեր` կոալիցիա մտնելու ջանքերով։ «Մենք երբեք կոալիցիա մտնելու ջանք չենք գործադրել, այս պահին նման խոսակցություն չկա»: Իսկ Սերժ Սարգսյանի թեկնածությանն ինչպե՞ս կքվեարկեք։ «Այդ հարցը խմբակցությունում դեռ չի քվեարկվել, հետո` պաշտոնական առաջադրում դեռ չկա, որ մտածենց ոնց քվեարկենք»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ