«Տեսակետ» մամուլի ակումբ - Միջազգային հանրությունը խուլ ու համր է դարձել, ոչ մի ձայն չի հանում քրդերի ցեղասպանության դեմն առնելու համար. քրդական համայնք

Նավրոզը քրդական ամենահին տոներից մեկն է, այս օրերին բոլոր քրդերը կրակ են վառում և պարում, ուրախանում, սակայն հիմա տոնը վերաիմաստավորվել է և ազգային-ազատագրական պայքար է խորհրդանշում:

 

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը: 

 

Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իրենց շնորհավորելու համար և փաստեց, որ այս շնորհավորանքը ցույց է տալիս, որ հայ և քուրդ ժողովուրդը զարգացնում են իրենց հարաբերությունները: 

 

Սակայն Հասանովը շեշտեց, որ այսօր ցանկանում է խոսել Սիրիայի Աֆրին քաղաքում կատարվող իրադարձությունների մասին: Նրա գնահատմամբ՝ Թուրքիան ստեղծեց և հովանավորեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

 

«6-7 տարին է՝ Թուրքիան հովանավորում է ԴԱԷՇ-ին, իսկ այսօր Աֆրինում մեր քրդական բանակը՝ կազմված աղջիկներից և տղաներից, պայքարում է նրանց դեմ:

 

Էրդողանը, տեսնելով, որ չի կարողանում քրդերի դեմ պայքարել ու տանուլ է տալիս, սկսեց հոխորտալ, թե կմտնի Աֆրին քրդաբնակ քաղաք, որպեսզի իրենց սահմանները ահաբեկիչներից հեռու լինեն: Քրդական զորամիավորումները 6-7 տարվա ընթացքում մի շարք հաղթանակներ տարան՝ հաղթելով իսլամիստներին նրանք ազատագրեցին քաղաքները: Արդեն 62-րդ օրն է՝ ինչ թուրքական բանակը հարձակվել է Աֆրին քաղաքի վրա, բայց քրդերը հայտարարեցին, որ իրենք չեն լքի իրենց տները»,- ասաց նա:

 

Հասանովը նկատեց, որ թուրքական զորամավորումներն իրենց թիրախն են դարձրել նաև խաղաղ բնակչությանը, հարձակվել են հոսպիտալի վրա, ինչի արդյունքում 100-ից ավելի մարդիկ վիրավորվեցին, 50 հոգի էլ մահացավ: Նա նկատեց, որ Աֆրին քաղաքում միայն քրդեր չեն՝ կան նաև հույներ, հայեր, ասորիներ և այլն: Պատգամավորը կոչ արեց միջազգային հանրությանը հետևողական լինել, քանի որ, նրա որակմամբ, դա ցեղասպանություն է քրդերի նկատմամբ:

 

«Միջազգային հանրությունն այսպես խուլ ու համր է դարձել, ոչ մի ձայն չի հանում այս ցեղասպանության դեմն առնելու համար: Նրանք ունեն գերակա՝ նավթային, շահեր: Եթե թուրքերը 20-րդ դարում նրանք հայերի նկատմամբ ցեղասպանություն կատարեցին, ապա 21-րդ դարում քրդերի նկատմամբ են կատարում»,- ընդգծեց Սայիդ Հասանովը:

 

Քրդական համայնքի ներկայացուցիչերը պատմեցին, որ Աֆրին քաղաքից տարհանված քրդերն ապրում են վրաններում, կողքի գյուղերում:

 

«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ քուրդ ժողովուրդն անկոտրուն կամք ունի, քանի որ 100 հազարավոր մարդկանց արյունը տեսնելով, միևնույն է՝ իր մեջ ուժ գտավ Նավրոզ նշելու: Նա գտնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավելին՝ այն նոր է սկսում:

 

«Հավատացեք՝ քուրդ ժողովրդի կամքին ու միասնությանը, քուրդ կնոջ դերակատարությանը: Իրողություն է դառնալու, մենք պայքարելու ենք ոչ միայն քրդերի, այլ բոլոր ժողովուրդների համար, որոնք այնտեղ ապրում են: 60 օրվա մեր պայքարն ապացուցեց աշխարհին, որ մենք պայքարում ենք: Մեր պարտիզանները անելու են ամեն ինչ թուրք բարբարոսներին հակահարված տալու համար: 21-րդ դարում մանուկների, կանանց, անչափահասների նկատմամբ նման հրեշավոր գործունեությունն անթույլատրելի է: Անտեսվել է մարդկային գործոնը, սա աշխարհի լռության արդյունքն »,-ընդգծեց Ժենյա Ամիրյանը:

 

Շանգալի եզդիների մեջլիսի անդամ Սլո Դռբոյանն էլ ընդգծեց, որ այսօրվա պանթուրքիզմն ու պանիսլամիզմը մեծ սպառնալիք է ոչ միայն քրդերի, այլև հայերի համար:

 

«Այս պայքարը միայն Աֆրինի համար չէ, սա համամարդկային պայքար է: Բոլոր ժողովրդավարական ուժերը պետք է համախմբվեն, հակառակ դեպքում այսօր քրդերն են, վաղը մի ուրիշ ազգ կլինի: Թուրքայի պլաններում նաև Ղարաբաղը կա, ավելին՝ մենք ինֆորմացիա ունենք, որ ազերիներից հատուկ ջոկատներ են պատրաստվում: Թուրքիայի պաշտոնյաներն էլ ասացին, որ նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնի հետ տալ Ղարաբաղը, Թուրքիան չի համաձայնի: Մենք այսօր գերտերությունների հետ միասին պետք է պայքարենք, քանի որ սա պայքար է բոլոր ժողովուրդների համար»,- եզրափակեց Սլո Դռբոյանը:

 

Անի Օհանյան

Tert.am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ