Միջազգային - Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել (տեսանյութեր)

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն արցունքաբեր գազ են կիրառել՝ այդկերպ փորձելով թույլ չտալ Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) հետ պետական սահմանը ճանաչելու մասին համաձայնագրի հաստատումը, հայտնում է CNN-ը:

 

Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին, սակայն Կոսովոյի խորհրդարանը չի վավերացրել այն: Վավերացումն առանցքային պայման է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար: Սա փաստաթուղթը վավերացնելու առաջին փորձը չէ: Նախկին փորձերը հանգեցրել են ոստիկանության հետ ակտիվիստների բախումների:

 

Համաձայնագրի հակառակորդները պնդում են, որ Մոնտենեգրոյին կմնա Կոսովոյի հողերի մոտ 8 հազար հեկտար:

 

Այնուամենայնիվ, խորհրդարանն ընդմիջումից հետո վավերացրել է համաձայնագիրը՝ անհրաժեշտ 80 կողմ ձայնով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ