Միջազգային - Իրաքում ավելի քան 3 հազար մարդ Է մահապատժի դատապարտվել ԻՊ-ի հետ կապերի համար

Իրաքում հունվարի վերջի դրությամբ մոտավորապես 19 հազար մարդ Է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ենթադրվող կապերի պատճառով: Այդ մասին մարտի 21-ին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

 

Բացի այդ, 2013 թվականից 3 հազար մեղադրյալներ իրաքյան իշխանությունների կողմից դատապարտվել են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Հունվար ամսվա տվյալների համաձայն, որոնք AP-ին տրամադրել են անունները չնշված իրաքցի պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ երկրում ձերբակալվել Է 27 հազար 849 մարդ: Նրանցից մոտավորապես 8 հազարը կալանքի տակ են գտնվում 2013-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում ահաբեկչական գործունեության մեջ մեղադրանքով:

 

Եվս մի քանի հազար մարդ ազատազրկվել Է այն գործողություններից հետո, որոնք անցկացվել են դաշնային իրավապահպան մարմինների, զինծառայողների, ինչպես նաև քուրդ աշխարհազորայինների կողմից: AP-ն նշում Է, որ ձերբակալվածներից շատերը երկար ժամանակ սպասում են դատքննության սկսվելուն, ինչն ակնհայտ Է դարձնում մեծ թվով քննիչների և դատավորների սուր անհրաժեշտությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ