Մամուլ - «Հրապարակ»․ «Մեջների կյաժը» Թովմասյանն էր

«ԱԺ-ում վաղուց արդեն նման ավանդույթները չեն աշխատում, դրա համար էլ թիմում առաջվա ջերմությունը չկա»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը` հարցին ի պատասխան, թե ինչու Արա Բաբլոյանի կամ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարի սենյակում չնշեցին ՍԴ նոր նախագահի ընտրվելու փաստը՝ կոնյակով, ինչը բարի ավանդույթ է եղել ՀՀԿ-ում դեռ Անդրանիկ Մարգարյանի օրերից, երբ թիմից որեւէ մեկը կարեւոր պաշտոնի էր գնում:
 
Կարո՞ղ ենք կարծել, որ «ջերմության» պակաս կա թիմում, մանավանդ «դեմ» քվեների քանակը՝ 27-ը փոքր թիվ չէ 93-ի մեջ: «Բացարձակապես` ոչ։ Մի բան է ավանդույթը, մեկ այլ բան` կուսակցության երկաթյա որոշումը»:
Երեկ Սամվել Ֆարմանյանի սենյակում հավաքվել են ընդամենը 3 հոգի` Գեւորգ Կոստանյանը, Միհրան Հակոբյանը` սուրճի շուրջ, շնորհավորել ու բարի ճանապարհ մաղթել Հրայր Թովմասյանին:
 
Գոնե կոնյակով շնորհավորեիք։ «Մեզ թույլ չեն տալիս կոնյակ ներս մտցնել»: Բա ո՞նց էին Գալուստ Գրիգորիչի, Ավշարի Արայիկի սենյակում պարբերաբար սեղաններ դրվում, կոնյակն էլ ջրի պես հորդում էր։ «Գալուստ Գրիգորիչն էն ժամանակ ֆրակցիայի ղեկավար էր, նրա մեքենան մտնում էր ԱԺ բակ, ինքն էլ ինչքան կոնյակ կարողանում, ներս էր մտցնում։ Բայց մի մտածեք` ԱԺ-ից դուրս, շատ ջերմ միջավայրում մենք անպայման կնշենք մեր ընկեր Հրայրի պաշտոնի նորամուտը»:
 
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ