«Տեսակետ» մամուլի ակումբ - Բակո Սահակյանի այցն ԱՄՆ շատ կարևոր էր, բայց թմբկահարելն անտեղի և անիմաստ է. նույն հաճախականությամբ գնում է Մոսկվա, Բրյուսել. Գ. Իսագուլյան

ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Բակո Սահակյանի այցին ԱՄՆ՝ ասաց, որ այդպիսի այցեր բազմաթիվ են եղել, այդ թվում թե՛ Արկադի Ղուկասյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: 

 

«Իհարկե, շատ կարևոր այց է, բայց թմբկահարելն անտեղի և անիմաստ էր: Բացի այդ,  Ադրբեջանի արձագանքը գիտեք՝ ինչ երանգներ ունի իր մեջ»,-ասաց նա:  Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, որ նույն հաճախականությամբ Բակո Սահակյանն այցելում է նաև Մոսկվա, Բրյուսել:

 

«Պետք չէ նախապատվություն տալ և ասել, որ պատմական էր այս այցը»,-ասաց նա: Հարցին, թե ամեն դեպքում այցն իր մեջ մեսիջներ չէ՞ր պարունակում, նա հարցով պատասխանեց՝ մեսիջ ո՞ւմ համար և ի՞նչ նպատակով: «Այս այցերը կարևոր են, բայց վճռական, կարևորագույն նշանակություն չունեն»,-ասաց նա:

 

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ սահմանին ցանկացած գործողություն կանխելու համար հիմնական գործոնը պետք է լինեն մեր զինված ուժերը, ՀՀ-ում, Արցախում կայունությունը, սոցիալ-տնտեսական վիճակը: «Մեր քաղաքական գործիչները մի պարզ ճշմարտություն պետք է հասկանան, որ այլ երկրների նախագահներն ինչ ասեն՝ դա մեզ համար կարևոր է, բայց առաջնային չէ»,-ասաց նա և նշեց, որ առաջնայինն այն է, թե մեզ մոտ արտագաղթ կա, թե ոչ, տնտեսական վիճակը կայուն է, թե ոչ: Իր գնահատմամբ՝ բալանսը պահպանվում է:

 

Նա զգուշացրեց, որ  պետք է Ալիևի հայտարարություններին լուրջ վերաբերվել: «Եթե նա հասկանա, որ կարող է կորցնել իշխանությունը, պատրաստ է գնալ ցանկացած ավանտյուրայի, և պետք  է կանխել դա, թույլ չտալ»,-ասաց նա:

 

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ չպետք է արցախյան հարցը միջազգայնացնենք, քանի որ չենք ուզում հարցը Մինսկի խմբի շրջանակից դուրս գա, իսկ Ադրբեջանն ուզում է:

 

Լիանա Առաքելյան

Tert.am

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ