«Տեսակետ» մամուլի ակումբ - Զինադադարը խախտելու համար Հայաստանի փոխարեն Ադրբեջանն է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

«Ալիևի հայտարարությունները ցնդաբանություն ենք համարում, բայց դա լուրջ մարտահրավեր է անհավասարակշիռ ղեկավարի կողմից, ով առաջին հերթին զոհ է դարձնելու իր ժողովրդին: 

 

Եկեք վերջ տանք անատամ ու անհասցե կոչին, այն է՝ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի ներքո: Արցախը ոչ Կատալոնիա է, ոչ էլ Շոտլանդիա, դա ցեղասպանության դեմ, կյանքի իրավունքի համար արվող պայքար է: Ադրբեջանի համար հայկական հարցը 100 տարի առաջ որդեգրած և չփոփոխված քաղաքականություն է: Ուստի, մեր ներքին ու արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանեն այդ ագրեսիվ, մարդատյաց քաղաքականությանը: Մենք պետք է ոչ թե սպասենք, որ հարձակվեն, այլ այնպիսի պատրաստվածություն ցուցաբերենք, որը թույլ չի տա Ադրբեջանին անգամ խոսքով շարունակել ագրեսիվ քաղաքականությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրենՙ ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

 

Նրա խոսքով՝ միջազգային հարթակներ կան, որտեղ այլատյացությունը, դաժանությունը, խոշտանգումները հստակ քննարկվում են և դա կարող է արվել նաև պետական մակարդակով.

 

«Բայց թողել են հասարակական կազմակերպությունների, անձանց վրա: 2016թ.ապրիլի 2-5-ը տեղի ունեցածը, իմ կարծիքով, այդպես էլ համարժեք արձագանք չգտավ: Հայաստանը չդիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ադրբեջանը, տեսնելով, որ չենք արել, ինքն է դիմել՝ նշելով, որ Հայաստանն է խախտել եղած բոլոր պայմանագրերը, զինադադարի մասին համաձայնագրերը և այլն»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կիրառվեն սանկցիաներ:

 

 

Asekose.am

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ