Կրթություն - ԿԳՆ-ն ստում է. ի՞նչ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը

ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Նախարարությունը հերքում է, որ տեղյակ է նախաձեռնող խմբի ծրագրերին:

 

Սակայն նշված նախաձեռնության կողմից նախորդ տարի տարածված տեսանյութից հասկանալի է դառնում, որ ԿԳՆ-ն մանրամասն տեղյակ է նախաձեռնող խմբի ծրագրերին և ավելին տեղյակ է, թե որքան ֆինանսական միջոց է ծախսվել: Հրապարակված տեսանյութում ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը իր գոհունակությունն է հայտնում նախաձեռնող խմբի ղեկավարին և նշում, որ խումբը մի քանի միլիոն դոլար է ծախսել դպրոցականների հանգստի վրա:

 

Այս ամենից հասկանալի է դառնում, որ ԿԳՆ-ն, նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ստում է ու վերջին պահին փորձում են ազատվել պատասխանատվությունից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ