Տարածաշրջան - Նոր մանրամասներ՝ Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի վթարից

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը Vesti.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վորոնեժի մարզի ՌՀՄ տարածքային ստորաբաժանման նախագահից իր ստացած տեղեկավության համաձայն՝  Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են ոչ միայն ավտոբուսի և բեռնատարի վարորդները, այլ նաև ազգությամբ հայ մեկ ուղևոր:

 

«Երևանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը ավտոճանապարհին վազանցել է կայանած ավտոմեքենային, դուրս եկել հանդիպակաց երթուղի, որտեղ բախվել է դիմացից եկող բեռնատարին։ Նախնական վարկածով զոհվել են երկու վարորդները և մեկ հայ ուղևոր: Մեր ստացած տեղեկությունը հակասում է պաշտոնական վարկածին, ըստ որի զոհվել են միայն երկու վարորդները, այդ պատճառով մեր աղբյուրները ճշտում են ստացված տեղեկության իսկությունը»,-նշեց Անանայանցը, խոստանալով հստակ տեղեկատվություն հաղորդել ավելի ուշ:

 

Նրա խոսքով՝ ներկայումս ուղևորներից մի քանիսը հիվանդանոցում են, նրանցից մեկի վիճակը ծանր է: Մնացած ուղևորները գտնվում են ավտոկայանում: Ուղևորների՝ Մոսկվա տեղափոխվելու գործընթացի մասին տեղեկություններ դեռ չկան:

 

Հիշեցնենք, որ Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը բախվել էր բեռնատարին, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ