Մշակույթ - Ինչպես են ֆրանսիացիները հայերին ուտել և խմել սովորեցրել. Երևանում անցկացվել է «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» պատկերապատման շնորհանդեսը

Այսօր Հայաստանում անցկացվող Saison de la Francophonie 2018 ֆրանկոֆոնիայի տարվա միջոցառումների շրջանակներում «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել «Խմելու և ուտելու արվեստը Սոնյա Եզգյուլյանի հետ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը:

 

Գիրքը ներկայացրել են հենց նրա հերոսները՝  հայկական արմատներով ֆրանսուհի Սոնյան, որն աշխատում է շատ խոհարարական հրատարակությունների համար, Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիրն է, Լիոնում տասը տարի ինքուրույն աշխատացրել է իր ռեստորանը, իսկ այժմ ակտիվորեն գրում է բազմաթիվ երկրների խոհանոցների և մարդկանց մասին, որոնք այդ ոլորտում ոգեշնչում են իրեն:

 

Նրա հետ պատկերապատումները ներկայացել է նաև նկարների հեղինակ Գիյո Լիոնը, որը ինչպես նշում է NEWS.am STYLE-ը, հրաշալի հումորի զգացում ունի և որն անընդհատ կատակում էր:

 

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանի կողմից: Միրջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի դեսպան Ժոնատան Լակոտը, լրագրողներ և ֆրանսիական մշակույթով հետաքրքրվողներ:

 

«Ես սկսել եմ որպես լրագրող: Մենք ամուսնուս հետ ապրում էինք Փարիզում, հետո որոշեցինք ռեստորան բացել, քանի որ ես սիրում էի նայել, ինչպես է պատրաստում իմ տատիկը, որի հետ ես հայերեն էի խոսում: Երբ ես .. տարեկան էի, նա մահացավ, և արդեն 40 տարի է ես չեմ խոսում հայերեն: Ես սիրահարված եմ խոհանոցին և դա իմ տատիկի շնորհիվ է: Ես սիրում եմ աշխարհի բոլոր երկրների խոհանոցը: Ի դեպ, մենք Գիյոմի հետ գիրք եմ պատրաստում, որը նվիրված կլինի աշխարհի 10 քաղաքների խոհանոցին, որոնք մենք կընտրենք, բայց որպես գաղտնիք ասեմ, որ Երևանն արդեն ընտրել ենք», - ասել է Սոնյան և այն հարցին, թե ով է ավելի լավ պատրաստում՝ տղամարդիկ թե կանայք, ասել է. «Դժվար հարց է, տղամարդիկ տեխնիկապես են լավ պատրաստվում, իսկ կանայք՝ զգացմունքներով»:

 

 

Գիյոմն իր հերթին, մեզ հետ զրույցում, ասաց, որ նրան անչափ դուր է եկել հայկական խոհանոցը:

 

 

«Դուք հրաշալի խոհանոց ունեք: Ինձ համար սնունդն  այն է, ինչ ես չհասկանալով լցնում եմ ափսեի մեջ, խառնում եմ և ուտում: Սոնյան իմ հակապատկերն է:Ինձ դուր եկավ Երևանը, մենք այցելեցինք քաղաքի կենտրոնի մի քանի ռեստորաններ: Ձեզ մոտ շատ համեղ են պատրաստում, ուղղակի շատ են կոնտրոնանում մսեղենի վրա», - ասել է նկարիչը:

 

Իսկ Սոնյայի ամուսինը մեզ որպես գաղտնիք ասաց, որ Սոնյան առաջիկա օրերին Ֆրանսիայի դեսպանատանը վարպետության դաս կանցկացնի, որտեղ հայուհին 60 հոգու համար պետք է ուտեստներ պատրաստի:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ