Մամուլ - «168 ժամ». Ռուս-հայկական հարաբերություններն այս պահին դանդաղ, բայց հաստատուն վատթա­րանում են. Դենիս Դվորնիկով

«Ռուս-հայկական հարաբերություններն այս պահին ընթանում են թե­քությամբ՝ դեպի ներքև, այսինքն՝ դանդաղ, բայց հաստատուն վատթա­րանում են: Խախտվում է փոխըմբռնումը, զգայուն հարցերի շուրջ կու­տակվում են վիրավորանքներ, իսկ հայերի նոր սերունդն ընդհանրա­պես վատ է պատկերացնում, թե ինչ է ՌԴ-ն և ինչ կարելի է նրանից սպա­սել: Եթե մեր ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչու­թյունները, նրանց հետ միասին փորձագետ-միջազգայնագետների հիմնական մասը, որ աշխատում են Անդրկովկասի ուղղությամբ, չվերա­կառուցեն իրենց աշխատանքը, ապա մոտ 10 տարուց Հայաստանը դուրս կգա Մոսկվայի բնական դաշնակիցների ցանկից: Եվ, որ շատ կարևոր է, նման իրադրությունների դեպքում միշտ մեղավոր է նա, ով ավելի ուժեղ է»,- մեր թղթակցին ասել է ՌԴ «Ռազմավարական հաղոր­դակցության լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին:

 
Ըստ նրա՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման բիզնեսը շահավետ է միայն սահմանափակ շրջանակի անձանց, իսկ վնաս հասցվում է ամբողջ երկրի վարկին. «Կոնստանտին Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, Ռուսաստանում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ է ծանր սպառազինության վա­ճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պա­տերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ: Դժվար է մեկնաբանել իրավիճակ, որտեղ քո երկիրը ոչ ադեկվատ է»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ