Մամուլ - «Հրապարակ»․ «Ռուսաստան սիրողներով» մեկնել էին Մոսկվա

Մոսկվա՝ ՌԴ նախագահի ընտրությունները «դիտելու» մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հարցրինք` տեսարժա՞ն էին ընտրությունները։ «Մասամբ` այո. տեղամասերում, որոնցում եղանք, ակտիվությունն իսկապես շատ բարձր էր, տպավորիչ էր տեղամասերի տեխնիկական հագեցվածությունը, բոլոր տեղամասերում տեղակայված էին ձայներն ավտոմատ հաշվող սարքեր, ասել է թե` ձայները հաշվելու փուլում խախտումներն իսպառ բացառվում էին։
«Նոու-հաուներից» ինձ մոտ տպավորվեց անվտանգության մասը. բոլոր տեղամասերում տեղադրված էին մետաղորսիչ սարքեր` զենքի առկայությունն ստուգելու համար։
Շփվել եմ Հարավային Կորեայից եւ Ֆրանսիայից ժամանած մեր ընկեր պատգամավոր-դիտորդների հետ, բոլորն էլ փաստագրում էին ընտրությունների մաքուր ընթացքը։ Բողոքներ գրեթե չկային»:
Ո՞ւմ հետ էիք Մոսկվայում (հայ դիտորդները «սփռված» են եղել Ռուսաստանով մեկ)։ «Արմեն Աշոտյանի, Հերմինե Նաղդալյանի, Տիգրան Ուրիխանյանի»: Փաստորեն, «Ռուսաստան սիրողներով» էիք Մոսկվայում։ «Բացարձակ։ Ուրիշ ժամանակ էլ ինձ անգլո-սաքս եք անվանում. նման դասակարգումն ինձ խիստ անհասկանալի, իսկ Հայաստանի տեսանկյունից նույնիսկ վտանգավոր է»: Ձեզ լա՞վ էին նայում այդտեղ: «Սովորական. մենք լավ նայելու ակնկալիքով չէինք այնտեղ»:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ