Տարածաշրջան - Տավուշի մարզի պաշտպանական դիրքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող: Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է: Այս մասին հայտնում է aravot.am-ը։

 

Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում: Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի ժամ անց տեղափոխվել է Երեւան: Կայքի տեղեկություններով` վիրավոր զինծառայողի վիճակը միջին ծանրության է:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ