«Տեսակետ» մամուլի ակումբ - Մարտի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբում

Մարտի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Թեման՝ «1. «Խաղաղության հեռանկարները ԼՂ-ում՝ տեղական և միջազգային տեսանկյուններից» միջազգային գիտաժողովը և Արցախյան հիմնախնդրի վերջին զարգացումները: 2. Վարչապետի ընտրությունները. ակնկալիքներ»:

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ