Ժամանց և շոու բիզնես - Ջիգարխանյանի նախկին կնոջ հաշիվները կալանքի տակ են

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մոսկովյան բնակարանի ու հաշվիների վրա կալանք է դրվել: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովային: 

 

Մոսկովյան դատարանը մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին քրեական գործի շրջանակում կալանք է դրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մոսկովյան բնակարանի վրա:


Ինչպես հայտնում է russian.rt.com-ը՝ կնոջ փաստաբան Լարիսա Շիրոկովային հղումով, բացի այդ, կալանք է դրվել նրա ֆինանսական միջոցների մի մասի՝ 1 մլն ռուբլու վրա:

«Մայրաքաղաքային դատարանը կալանք է դրել իմ պաշտպանյալի՝ Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող  բնակարանի վրա»,-հայտարարել է Շիրոկովան:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ ամուսնու մասնավոր կյանքին վերաբերող գաղտնիքների հրապարակման մեղադրանք էր ներկայացրել:

 


Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ