Տնտեսություն - Աշխարհի ամենաթանկ շոկոլադը՝23 կարատ ոսկով

 

Պարտուգալիայում անցկացված շոկոլադի միջազգային փառատոնի ժամանակ ցուցադրել են աշխարհի ամենաթանկ շոկոլադը: Ինչպես հաղորդում է«Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է The Portugal News կայքը:

 

Քաղցրավենիքի արժեքը 7727 եվրո է: Այն պատված է 23 կարատ ոսկով:

 

Աղբյուրի փոխանցմամբ`հրուշակագործ Դանիել Գոմեշը քաղցրավենիքի ստեղծման համար ավելի քան մեկ տարի աշխատել է: Այն թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 1000 հատ: Յուրաքանչյուր կոնֆետ պահվում է հատուկ տուփում, որը պատրաստված է սեւ ծառի փայտից եւ պատված է Swarovski քարերով:

 

Շոկոլադն արդեն ուղարկվել է Անգոլա, Արաբական Էմիրություններ, Արգենտինա, ինչպես նաեւ Ռուսաստան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ