Մշակույթ - Ռուսաստանը մտադիր է «Դա Վինչիի ծածկագրի» նմանությամբ ֆիլմ նկարահանել Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդի մասին

Ռուսական Central Partnership ընկերությունը մտադիր է աշխարհի տարբեր երկրներում ֆիլմ նկարահանել Էջմիածնում պահվող Սուրբ  Գեղարդի մասին, հաղորդում է «Interfax» գործակալությունը:

 

Ֆիլմի նկարահանումները նախատեսվում է մասնավորապես իրականացնել Հայաստանում, Վատիկանում, ինչպես նաև Կրակովում և Վիեննայում։

 

«Պատմությունը ինքնին շատ հետաքրքիր է: Ցանկություն կա գեղեցիկ աշխատանք կատարելու», - ասել են կինոընկերության ներկայացուցիչները։

 

Նրանց խոսքով՝ Գեղարդի մասին ֆիլմ նկարահանելու միտքը պատահական չի, քանի որ այն համաքրիստոնեական մասունք է համարվում. հենց դրանով են խոցել խաչված Հիսուս Քրիստոսին:

 

Սյուժեի հիմքում ռուս հետազոտող Կլիմի և ֆրանսիացի Մակսի արկածային պատմությունն է, ովքեր փորձում են բացահայտել Ս. Գեղարդի ճակատագիրը:

 

Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է «Դա Վինչիի ծածկագրի» նմանությամբ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ