Տարածաշրջան - ԼՂ հարցում ոչ առաջընթացը, ոչ հետաձգումը Ադրբեջանի համար նախընտրելի չեն. Լորենս Բրոերս

Մարտի 16-ին Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները» թեմայով գիտաժողովին այս մասին նշեց Chatam House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսը:Նրա խոսքով՝ այս երկու տարբերակն էլ Ադրբեջանի համար նախընտրելի չէ. եթե նրանք թույլ տան ԵԱՀԿ ՄԽ գործընթացն առաջ գնա, մտավախություն կա, որ արդյունքը կլինի ԼՂ վավերացված անջատում, ուստի քայլ առ քայլ մոտեցումներ ձեռնարկելով՝ իրենք փորձում են հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշումը, բայց այս դեպքում էլ՝ եթե գործընթացը շատ երկարի, ապա այնտեղ հայկական վերահսկողությունն ավելի կամրապնդվի: Բաքվի տեսանկյունից սրանք ոչ նախընտրելի տարբերակներ են:

«Հակամարտության լուծման փոխարեն Ադրբեջանի երկարաժամկետ դիրքորոշման հիմքում այն է, որ ներդրումներ արվեն իշխանության փոխանցման մեջ, սա այն սցենարն է, որով Ադրբեջանը Հայաստանից ուժեղ կդառնա ռեսուրսներով, որը հնարավորություն կտա ահաբեկել Հայաստանին, որ նա զիջումների գնա: Ադրբեջանը ուժային ասիմետրիայի պատկերն է ամրապնդում, նույնը փորձում է ցուցադրել ժողովրդագրության, ռազմական ծախսերի մեջ, համեմատում Հայաստանի բյուջեի հետ, դա դառնում է մշտական համեմատություն երկրի ներսում ու դուրս: Նման վիզուալ միջոցները ծառայում են ասիմետրիայի տպավորությունն ամրապնդելուն»,- նշեց նա: 

Աղբյուր` Panorama.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ