Տարածաշրջան - Հայաստանում հերթեր են եղել Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար

Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան, Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսարանի առջև հերթեր են գոյացել Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:Մարդկանց անվճար տրանսպորտով տարբեր քաղաքներից տեղափոխել են ընտրատեղամասեր:

 

Ընտրությանը մասնակցում են նաև հայաստանցիներ, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: «Ազատությունը» նկարահանել է նաև մի զույգի, որը ընտրատեղամաս էր եկել իր պսակադրության օրը:

 

Երևանում ընտրատեղամասը գտնվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: Բացվելուց մեկ ժամ հետո արդեն դեսպանատան առջև հերթեր գոյացան: Քաղաքացիները ստիպված էին մոտ մեկ ժամ սպասել քվեարկելու համար:

 

Քվեաթերթիկների համար ծրարներ նախատեսված չէին: Երբ քաղաքացիներից ոմանք քվեաթերթիկը նետում էին թափանցիկ քվեատուփի մեջ, կարելի էր տեսնել, թե ում օգտին են նրանք քվեարկել:

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատությանը» փոխանցեց, որ ժամը 15.00-ին դրությամբ արդեն քվեարկել էր շուրջ 3 հազար մարդ:

Աղբյուրը՝ Ազատություն

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Սիրիայում թուրք զինվոր է մահացել

Վրաստանը Ռուսաստանից 144 մլն խմ գազ կգնի

Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ. Ադրբեջանը վերսկսել է աշխատանքները

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ