Սպորտ - Ալոնսոյին սպառնում է 8 տարվա ազատազրկում

Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարող է ճաղերի հետևում հայտնվել հարկերից խուսափելու համար, տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:

 

Հաղորդվում է, որ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին մեղադրանք են առաջադրել 2010-ից 2012-ը ընկած ժամանակահատվածում իմիջային իրավունքներից ստացած եկամուտները 3 անգամ թաքցնելու համար:

 

Հատկանշական է, որ այս գործը որոշ ժամանակ առաջ փակվել էր, սակայն Իսպանիայի հարկային մարմինները պահանջով նորից հետաքննություն պետք է անցկացվի: Եթե դատարանը մեղադրական վճիռ կայացնի, ապա Ալոնսոն կդատապարտվի 8 տարվա ազատազրկման:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ