Մշակույթ - Գարեգին Բ-ն Դնեպրում հայկական եկեղեցի կօծի

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Դնեպրում մարտի 17-ին կկայանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման և բացման արարողությունը:

 

Միջոցառումն անցկացվում է Ուկրաինայի հայերի միության, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի, Ուկրաինայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը  կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

 

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն կլինի, այլև կծառայի որպես մշակութային կենտրոն:

 

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը կմասնակցի նաև Ուկրաինայի հայերի միության եռամսյակային կոնֆերանսին։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ