Մամուլ - «168 ժամ». Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կմեծանա

«168 ժամ» թերթը գրում է. «Լիահույս չեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն դրական ուղղությամբ կընթանա: Դեռ վաղ է խոսել, թե ինչպիսին կլինի ամերիկյան նոր քաղաքականությունը: Սակայն Պոմպեոն ավելի արհեստավարժ քաղաքական գործիչ է, դիվանագետ, քան Թիլերսոնը, Պոմպեոն ավելի տեղեկացված է, ավելի կտրուկ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, որպես ԿՀՎ նախկին ղեկավար, ինչը թույլ է տալիս պնդել, որ Ռուսաստանի ուղղությամբ քաղաքականությունը ավելի կոպիտ է լինելու, ավելի փակ, թեեւ արտաքին քաղաքականությունը վարում է ԱՄՆ նախագահը եւ Կոնգրեսի ու ուժային կառույցների ճնշումների պատճառով»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանն ու այդ պաշտոնում ԿՀՎ նախկին ղեկավար Մայք Պոմպեոյի նշանակմանը:

 

Ռարն ասաց, որ որեւէ առաջընթաց Ռուսաստանի, Ուկրաինայի հարցում չի ակնկալում, Իրանի միջուկային ծրագրի հարցում եւս:

Անդրադառնալով հարավկովկասյան ուղղությամբ ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությանը` Ալեքսանդր Ռարն ասել է, որ Թիլերսոնը բավականին ներգրավված դիրքորոշում ուներ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ նրա պետքարտուղարության օրոք ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության բանակցություններին փոփոխություն չկրեց:

«Բայց կարծում եմ, որ նոր պետքարտուղարը շատ ավելի հեռացած կլիներ հարավկովկասյան խնդիրներից եւ Ղարաբաղյան հակամարտությունից, հաշվի առնելով այս ամենի ուղղությամբ ԱՄՆ նախագահ Թրամփի անտարբեր դիրքորոշումը եւ ցանկությունը կենտրոնանալ ԱՄՆ խնդիրների եւ ԱՄՆ զարգացման վրա»,- ասել է Ռարը:

Սակայն նրա համոզմամբ, այն Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայությունն այս ռեգիոնում կբարձրացնի Թրամփի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ