«Տեսակետ» մամուլի ակումբ - Տրամաբանությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, ինչից հետո ժառանգորդի համար պայքարն ավելի կատաղի կդառնա. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն արձանագրում է՝ վարչապետի՝ ապրիլին սպասվող ընտրություններին զուգահեռ բավական լուրջ պայքար է սկսել ներիշխանական ժառանգորդի համար:

 

«Տրամաբանությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ և դրանից հետո կսկսի «ժառանգորդ օպերացիա» պայքարը: Արդեն երևում է պայքարը և այն ավելի կատաղի կդառնա»,-ասաց նա՝ առանց անուններ նշելու, թվարկելով ներիշխանական տարբեր խմբավորումներին:

 

«Դա ՀՀԿ-ի հին գվարդիան է, երիտասարդներ են, ՀՀԿ-ի արևմտամետ ու ռուսամետ թևերը, օլիգարխիկ և քաղաքական թևերը, այնքան թևեր կան, որոնք խաչվում են և տարբեր առիթներով ունենում են պրոբլեմներ: Երբ կա ուժեղ ընդդիմություն, պայքարն ընդդիմության դեմ կոնսոլիդացվում է, բայց եթե ընդդիմությունը շատ թույլ է, թևերի ակտիվությունը ցայտուն է երևում, այսինքն՝ սուրբ տեղը դատարկ չի մնում»,-ասաց նա:

 

Ըստ Կարեն Քոչարյանի՝ առաջին ազդակը, որ պետք է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ այն էր, որ Արդարադատության նախարարությունը նոյեմբերին ներկայացրեց Անվտանգության խորհրդի նոր կառուցվածքը, որի նոր կազմում առաջին փոխվարչապետ է լինելու: «Այդ պահից սկսած բոլոր օրենքները գրվել են այդ սկզբունքով և տրամաբանությունը տանում է նրան, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:

 

«Բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը սիրում է անակնկալներ, և չի բացառվում, որ վերջին պահին այլ թեկնածու առաջադրվի, թեև գործողությունների տրամաբանությունը հուշում է` ինքն է լինելու»,-ասաց նա:

 

Թե ինչու այդ դեպքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանական երկիր դառնալու դեպքում չի առաջադրվի որպես վարչապետ, քաղտեխնոլոգը նշեց. «Քաղաքականության մեջ փոխվել է իրադրությունը, և հիմնական այդ բացատրական քարոզչությունը տարվում է այնպես, որ օբյեկտիվ հիմքեր ունեն ապրիլյան պատերազմից հետո, քանի որ առաջնայինը անվտանգության խնդիրներ են, իսկ այդ խնդիրներում իրենից լավ գործիչ չունեն:

 

Համոզված եմ, որ երբ 2014թ-ին Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի լինելու, ինքը համոզված է եղել, որ չի լինելու։ Պարզապես, իրոք, ինչ-որ բաներ են փոխվել, ենթադրենք, չի գտել այն մարդուն կամ իր համար պարզել է, որ չի կարող, սա չի այն մարդը։ Ինքը ժամանակ է ձգում: Համոզված եմ դրանում, որովհետև ո՞վ էր խնդրում իրեն 2014թ.-ին նման հայտարարություն անել, էլի կարող էր փոխել և չասել, իմաստը ո՞րն էր»։

 

Ավելին` Քոչարյանը համոզված է, որ վարչապետի թեկնածու պատրաստելու համար նախատեսված մարդկանց թվում էր Արմեն Սարգսյանը, երբ 2013թ-ին նրան դեսպան նշանակեցին, արդեն այդ մասին կանխատեսումներ եղան:

 

«Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն ունեցել է և՛ Արմեն Սարգսյանին, և՛ Կարեն Կարապետյանին այն ժամանակ, երբ հայտարարել է, միգուցե մի քանի թեկնածու են եղել, որոնց պետք է փորձարկեր վերջնական իշխանությունը փոխանցելու համար, բայց այս պահի դրությամբ չի փոխանցում»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ելք»–ի թևերից «Քաղաքացիական պայմանագրի»  հայտարարություններին, որ Սերժ Սարգսյանի առաջադրման պարագայում փողոցային պայքար կսկսեն, Կարեն Քոչարյանը նշեց, որ  «Ելքը» ընդդիմության անվիճելի լիդեր դառնալու խնդիր ունի և այդ ձևով փորձում են ձևավորել իրենց քաղաքական օրակարգը:

 

 

Tert.am

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ