Հասարակություն - Գինեսի գրքի ռեկորդակիր 99-ամյա Մ. Տոնոյանը շարունակում է դասավանդել հարմոնիա

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, շնորհավորելու կենսաթոշակառու 99-ամյա ՄԱՐԻԱ ՏՈՆՈՅԱՆԻՆ, տոնական միամսյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

 

Շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոների կապակցությամբ՝  Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը նշել է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք է պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում: Նա իր խորհին երախտագիտությունն է հայտնել տիկին Տոնոյանին այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրել է երեխաներին, այն գիտելիքի համար, որ սերնդեսերունդ  փոխանցել է իր աշակերտներին:

 

Շնորհակալություն հայտնելով անակնկալ այցելության  համար՝ Մարիա Տոնոյանը ներկաներին խորհուրդ է տվել շատ մարզվել, հաճախ զբոսնել, շփվել հաճելի մարդկանց հետ եւ գնահատել գեղեցիկը:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով ՝ Հովհաննես Սահակյանը մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն ու լավատեսություն:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ