Մշակույթ - Չարենցասերները հայ մեծանուն գրողի հուշարձանի մոտ նշեցին ծննդյան օրը

Այսօր հայ մեծանուն պոետ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է՝ լրանում է նրա 121 տարին: Այս առիթով նրա հուշարձանի շուրջ էին հավաքվել, դպրոցականներ, մտավորականներ և պարզապես չարենցասերներ: Նրանք հարգանքի տուրք մատուցեցին բանաստեղծի հիշատակին՝ արտասանելով նրա բանաստեղծությունները, ժամանակակից գործիքավորմամբ երգելով նրա ստեղծագործություններն ու հիշելով նրա կյանքի կարևորագույն դրվագները:

 

Չարենցասերների մեջ նաև դպրոցականներ էին, որոնց հիմնական հատվածը սիրում, հիշում և արտասանում էր Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Աշակերտներից շատերը նշեցին, որ եթե Եղիշե Չարենցը գրեր միայն մեկ բանաստեղծություն՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, ապա նա այդ մեկ բանաստեղծությամբ էլ կստանար նույն հարգանքն ու մեծարումը:

 

«Ինձ բանաստեղծության առաջին տունն է դուր գալիս: Շատերն ասում են, որ սա հայերի Հայր Մեր աղոթքն է, կարծում եմ, որ յուրաքանչուր հայ, քրիստոնյա հայ պետք է իմանա այս բանաստեղծությունը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շանթի անունը կրող դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Միրզոյանը:

 

Սարբինա Հայրապետյան էլ Եղիշե Չարենցին հարգանքի տուրք տալու էր եկել զինվորական հագուստով։ «Փոքրիկ խորհուրդ եմ դրել հագուստիս մեջ՝ Չարենցի գիտություն եմ պաշտպանում: Ամեն տարի ավելի նոր բան եմ սովորում Չարենցի մասին, ամեն տարի յուրովի եմ նրան ճանաչում»,- նշեց աշակերտուհին:

 

Հիշեցնենք, որ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-1912թթ.-երին: 1912թ.-ին Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:



Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ