«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայաստանում գրեթե գետ չի մնացել

Մարտի 14-ը սահմանվել է որպես գետերի միջազգային օր:
Հայաստանի գետերը պատկանում են Արաքս և Քուռ գետավազաններին, 10 կմ և ավելի երկարությամբ ունենք 215 գետեր, որոնցից ամենախոշորը Արաքսն է: 
 
 
«Էկոլուր» կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց, որ այս օրը սահմանվել է, որպեսզի գետերի վրա ամբարտակներ չկառուցվեն, այնինչ Հայաստանում ամբարտակները գետերի վրա կառուցվում են ջրամբարների, ՀԷԿ-երի համար: Մենք ունենք մի քանի խոշոր ջրամբարներ խոշոր ՀԷԿ-երի հետ կապված, մնացածը փոքր ՀԷԿ-եր են իրենց փոքր ջրամբարներով: 
 
 
Ըստ բանախոսի, աշխարհում այս միտումը գնաց ամբարտակների դեմ նաև այն պատճառով, որ այդ մեծ ջրամբարները հսկայական տարածքներ էին գրավում, բնակավայրեր, անտառներ, մարդիկ զրկվում էին իրենց բնակտարածքներից: 
 
 
ՀՀ-ում կա 184 փոքր ՀԷԿ՝ կառուցված ոռոգման և խմելու համակարգերի վրա, դրանցից մոտ 145-ը կառուցված են գետերի վրա, Էկոլուր-ի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել է 135-ը, և Բնապահպաննության նախարարության փորձագետների հետ միասին կազմակերպության փորձագետները բացահայտել են մի շարք խնդիրներ, օրինակ, որ ՀԷԿ-երը չեն պահպանում էկոլոգիական թողք, գետի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվում է, ձկնապաշարներն են կտրուկ նվազել, պատճառներից մեկը ՀԷԿ-երի ձկնանցարանների ֆունկցոնալ նշանակություն չունենալն է, ձկները չեն կարողանում տեղաշարժվել, մյուսը ձկնագողությունն է:
 
 
Կոնկրետ գետերի հետ կապված ունենք խիստ աղտոտվածության խնդիր: Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի ուսումնասիրությների արդյունքում 2017 թվականին 43 փոքր գետերից 15-ը խիստ աղտոտված են՝ ունեն 5-րդ դասի աղտոտվածություն: 
 
 
Դրանք են՝ Փամբակ, Դեբեդ, Ախթալա, Շնող, Կարկաչուն, Քասախ, Գեղարոտ, Հրազդան, Գետառ, Մարմարիկ, Մասրիկ, Կարճևան, Ողջի, Արծվանիկ, Գորիս գետ: Դեբեդը, Ախթալան, Ողջին, Շնողը, Կարճևանը, Նորաշենիկը կրում են հանքարդյունաբերության ազդեցությունը, հիմնականում աղտոտված են ծանր մետաղներով, օրինակ, Թեղուտի դեպքում պոչամբարից արտահոսքեր եղան, դիտվեցին գետերի թունավորումներ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնները լցվում են Ախթալա գետը, ըստ բանախոսի, չունենք որպես այդպիսին գետ, ունենք պոչատար, Սյունիքում հանքարդյունաբերական գործունեություն է վարում Քաջարանի հանքավայրը, Կապանում՝ Շահումյանի հանքարդյունաբերական կենտրոնի հետևանքով են աղտոտվում գետերը, հաջորդ պատճառն էլ գետերի աղտոտվածության դա մաքրման կայանների բացակայությունն է, հանգստյան գոտիների տեղակայումը գետերի ափերին, որոնք չունեն մաքրման կայաններ, այդ ամբողջ կեղտաջրերը գալիս-թափվոում են գետը: 
 
 
Ըստ բանախոսի՝ կոնկրետ Հրազդան գետի հետ կապված պարբերաբար լինում են կեղտաջրերի հոսքեր գետի մեջ, արդեն 10 տարի է, ինչ փորձագետները հետևում են գետի վիճակի, և միայն մեկ անգամ էր, որ բացահայտվեց, թե որտեղից է այդ արտահոսքը և կանխվեց:
 
 
«Թիվ մեկ խնդիրը ջրհոսքերի նվազումն է: Մենք տեսնում ենք, որ գետերի ջրհոսքերի նվազման միտումը շարունակվում է, կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության համաձայն 2030թ.-ին գետերի հոսքը կնվազի մինչև 11.9%-ով, 2050թ.-ին՝ 34%-ով»,- ասաց նա: 
 
 
Ըստ բանախոսի՝ այդ նվազումը դիտվեց նաև Սև ջուր գետում, ըստ մասնագետների՝ ՀՀ ամենաջրառատ գետն էր դա, որից սնվում էր Ատոմակայանը, այդ գետի աղբյուրները ցամաքել են, գետը դարձել է բավական սակավաջուր, ատոմակայանի համար 2013թ.-ին հորատվեցին 3 հորատանցքեր ջրի համար և նպատակ կա ևս 10-ը հորատել ատոմակայանի համար: 
 
 
Ջրի սակավության խնդիրը կոնֆլիկտներ է առաջացնում գյուղերում, մասնավորապես՝ Գեղարքունիքի Աստղաձոր գյուղը ունի ջրի խնդիր, Աստղաձոր գետի ջուրը տեղափոխվեց հարևան Զոլաքար գյուղ և Աստղաձորի բնակիչները մնացել են առանց ջրի, օգտագործում են հորատանցքերի կասկածելի որակի ջուր, որը նշում են, որ վտանգավոր է նրանց առողջության համար: 
 
 
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն էլ ասաց, որ ընդհանուր խնդիրների մասին բարձրաձայնելով, առաջնային վտանգը հանքարդյունաբերությունից է, երկրորդը՝ փոքր ՀԷԿ-երից: Ամբողջ աշխարհում փոքր ՀԷԿ-երը զարգանում են, որովհետև գլոբալ առումով անվնաս են, բայց տեղական մասշտաբով լուրջ վտանգում են շրջակա միջավայրը: 
 
 

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ