«Տեսակետ» մամուլի ակումբ - Հանքարդյունաբերություն, կեղտաջրեր, փոքր ՀԷԿ-եր, գետերի հոսքի պակաս. փորձագետները` ՀՀ-ում գետերի խնդիրների մասին

Հայաստանում գետերի աղտոտվածությունը բարձր աստիճանի է, հանքարդյունաբերության ազդեցությունը աղետալի է գետերի վրա, փոքր ՀԷԿ-երի շահագործումը լուրջ վնաս է գետերի համար, կարևոր խնդիր է գետերի հոսքի պակասը. մարտի 14-ին՝ գետերի միջազգային օրվան ընդառաջ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին մասնագետները:

 

«Էկոլուր» կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հիշեցրեց, որ Հայաստանի գետերը պատկանում են Արաքս և Քուռ գետավազաններին, 10 կմ երկարությամբ և ավելի 215 գետեր ունենք, ամենախոշոր գետը Հայաստանում Արաքսն է:

 

Բուռնազյանի խոսքով՝ Հայաստանում կան 184 փոքր ՀԷԿ-եր` կառուցված գետերի ոռոգման և խմելու համակարգերի վրա, որոնցից 145-ը կառուցված են գետերի վրա: Ըստ նրա` իրենք Բնապահպանության նախարարության փորձագետների հետ ուսումնասիրել են 135 փոքր ՀԷԿ-եր, բացահայտել մի շարք խնդիրներ:

 
 
«Առաջին խնդիրն այն է, որ ՀԷԿ-երը չեն պահպանում էկոլոգիական թողքը, հավասարակշռությունը խախտվում է, ձկնապաշարներն են կտրուկ նվազել, որի պատճառներից մեկը ՀԷԿ-երի ձկնանցարանների  ֆունկցիոնալ նշանակություն չունենալն է. ձկները չեն կարողանում տեղաշարժվել: Խնդիր է նաև ձկնագողությունը»,-ասաց նա:
 
 
Փորձագետի խոսքով՝  մեծ է նաև գետերի աղտոտվածության խնդիրը: «Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքում, 43 գետերից 15-ը խիստ աղտոտված են, որոնք 5-րդ աստիճանին են, ինչը գետերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է»,-ասաց նա և հավելեց, թե այս գետերից Դեբետը, Ախթալան, Շնողը և ևս մի քանի գետեր կրում են հանքարդյունաբերության ազդեցությունը:
 
 
«Գիտենք, որ Թեղուտի դեպքում պոչմաբարից արտահոսքեր եղան, Ախթալա գետը, որպես այդպիսին չունենք, պոչամբար է դարձել»,-ասաց նա և նշեց, որ նույն վիճակում են Սյունիքում գետերը:
 
 
Վիկտորյա Բուռնազյանը շարունակեց, որ մյուս աղտոտվածությունը  պայմանավորված է մաքրման կայանների բացակայությամբ: Խնդիր են նաև արտադրական կեղտաջրերը, ինչպես Հրազդան գետի դեպքում է, երբ պարբերաբար արտադատական կեղտաջրեր են լցնում գետ, արդյունքում արձանագրում են ձկների մասսայական անկում:
 
 
«Մեզ մոտ թիվ մեկ խնդիր է նաև ջրհոսքերի նվազումը: Գետերի ջրհոսքերը բավական նվազել են, որը շարունակական կլինի»,-ասաց նա և օրինակ բերեց, որ հոսքի նվազումն ակնհայտ է Սև ջուր  գետում, որը ՀՀ-ի ամենաջրառատ գետն էր: Գետն օգտագործվում է Ատոմակայանի սառեցման համակարգի համար,և արդյունքում հոսքի պակասից Ատոմակայանի համար նոր հորատանցքեր են արվում, և դեռ նախատեսվում են շարունակել: Մասնագետը շեշտեց, որ ջրի սակավությունը գյուղերում խնդիրներ է առաջացնում:
 
 
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի գետերի մոնիտորինգային ուսումնասիրություն չի կատարվում, կատարվում է միայն Սևանի ավազանի գետերի վրա, ինչը ներուժի, նաև ֆինանսների պակասից է:
 
 
Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ խնդիրն առաջին հերթին հանքարդյունաբերությունից է գալիս, ապա փոքր ՀԷԿ-երից, քանի որ նորմաները չեն պահպանվում:
 
 
Ըստ նրա` գետերի աղտոտվածությունը Հայաստանում մեծ խնդիր է, հատկապես աղտոտված են պլաստմասե շշերով ու ցելոֆաններով, որոնք առաջացնում են առողջական խնդիրներ:

 

Նելլի Լազարյան

Tert.am

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ