Տարածաշրջան - Թուրքական արտադրության նոր սերնդի հաուբիցներ

Թուրքիան  հաջողությամբ փորձարկել է սեփական  արտադրության «T-155 Fırtına» տեսակի երկրորդ դասի հաուբիցները։  Մոտ ժամանակներս այն կհանձնվի Թուրքիայի զինված ուժերի շահագործմանը։

 

Փորձարկումներն իրականացվել են Թուրքիայի Սաքարյա շրջանի ռազմաբազայում։

Նոր թուրքական հաուբիցների առանձնահատկությունն այն է, որ մեկ արկակոծմամբ այն կարող է ոչնչացնել հակառակորդի միանգամից 3 թիրախ։

Հաուբիցների վրա նախատեսված է տեղադրել թուրքական «ASELSAN»  ընկերության արտադրած «SARP» հակատանկային հրթիռային համակարգը:

Նոր հրանոթները 48 արկ կրելու հնարավորություն կունենան:

 

Զրահամեքենան ամբողջությամբ պատող պողպատյա զրահը հնարավորություն կտա դիմանալու 14.5 մմ զրահ ծակող փամփուշտների և 155 մմ տրամաչափով արկերի բեկորների հարվածներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ