Տնտեսություն - Ինչ գնումներ են արել նախարարությունները 2017-ին. մեկ անձից արվող գնումներ

2017 թվականի տվյալներով մեկ անձից արված գնումների ցուցանիշով ՀՀ 18 նախարարություններից առաջատար է Առողջապահության նախարարությունը, որը, ըստ Կառավարության կայքում հրապարակված տվյալների, կատարել է ընդհանուր 74,2 մլրդ դրամի (74,205,103,448 դրամ) գնում: 2017-ի ընթացքում մեկ անձից ամենաքիչ գնումներն արել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ 4,3 մլն դրամ (4,365,800 դրամ): 

 

Առողջապահության նախարարությունից բացի մեկ անձից արված գնումների ցուցանիշով առաջին հնգյակում են նաև՝ Պաշտպանության նախարարությունը, որը կատարել է ընդհանուր 5,249,263,526 դրամի գնում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ)՝ 2,989,338,952 դրամ ընդհանուր ցուցանիշով, Արդարադատության նախարարությունը (Արդնախ), որն անցած տարի մեկ անձից կատարել է ընդհանուր 1,184,563,140 դրամի գնում և Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ)՝ 1,088,907,608 դրամ ցուցանիշով:

 

Մյուս 13 նախարարությունների դեպքում պատկերը հետևյալն է՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)՝ 220,203,700 դրամ, Ֆինանսների նախարարություն (Ֆիննախ)՝ 114,447,700 դրամ, Սփյուռքի նախարարություն (ՍՆ)՝ 113,734,147 դրամ, Մշակույթի նախարարություն (Մշակնախ)՝ 100,907,524 դրամ,  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (ՏԶՆՆ)՝ 77,590,846 դրամ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)՝ 70,739,700 դրամ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (ՏԿՏՏՆ)՝ 55,219,418 դրամ, Բնապահպանության նախարարություն (Բննախ)՝ 54,415,158 դրամ, Գյուղատնտեսության նախարարություն (Գյուղնախ)՝ 47,703,713 դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն (ԷԵԲՊՆ)՝ 33,931,364 դրամ, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (ՏԿԶՆ)՝ 18,808,498 դրամ, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ՍԵՀՆ)՝ 16,942,451 դրամ, և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն (ՄՏԻԲՆ)՝ 4,365,800 դրամ:

 

Առողջապահության նախարարություն

Այս նյութում կդիտարկենք մեկ անձից առավել շատ գնումներ կատարած հինգ նախարարությունները: Ինչպես արդեն նշեցինք վերևում, Առողջապահության նախարարությունը 2017թ. մեկ անձից կատարել է 74,205,103,448 դրամի գնում, որի մեծ մասը բաժին է ընկնում հիվանդանոցային ծառայություններին՝ 37,3 մլրդ դրամ (37,384,712,276 դրամ): Արտահիվանդանոցային ծառայությունների վրա նախարարությունն անցած տարի ծախսել է 12,907,011,302 դրամ: Ամբուլատոր-բժշկական ծառայությունների և հիգիենայի կամ աշխատանքի հիգիենայի հետ կապված ծառայությունների վրա նախարարությունը ծախսել է 9,782,262,800 դրամ և 2,924,127,400 համապատասխանաբար:

 

Առողջապահության նախարարության խոշոր ծախսերը ներառում են նաև հետևյալը՝ գինեկոլոգիական կամ մանկաբարձական ծառայություններ՝ 2,309,174,600 դրամ, հիվանդանոցների կողմից մատուցվող բժշկական ծառայություններ՝ 1,480,891,300 դրամ, բժշկական լաբորատորիաների կողմից մատուցվող ծառայություններ՝ 1,766,423,900 դրամ, շտապօգնության ծառայություններ՝ 1,579,952,600 դրամ, պատվաստանյութեր և պատվաստումների համար անհրաժեշտ պարագաներ՝ 1,454,886,816 դրամ և Գլիկլազիդ դեղի ձեռքբերում՝ 662,700,000 դրամ:

 

Նյութն ամբողջապես՝ սկզբնաղբյուրում:

 

Tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ