Ժամանց և շոու բիզնես - Հեշտ ապրելու խորհուրդներ. առաջարկում է Եվա Ռիվասը

 

Երգչուհի Եվա Ռիվասն իր Instagram-ի էջում մի քանի խորհուրդ է տվել, որոնք, նրա կարծիքով, օգտակար կլինեն շատերին՝ իրենց վրա աշխատելու համար: Նա 11 կետից բաղկացած խորհուրդների ցանկ է հրապարակել՝ խոստանալով նման մի ցանկ էլ հրապարակել այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նիհարել:

– Եթե խոստացել եք զանգահարել, զանգահարեք:

– Ուշանու՞մ եք: Այդ մասին տեղեկացնելու միջոցներ ձեռնարկեք:

– Մի’ ծիծաղեք ուրիշների երազանքների վրա:

– Մի վերադարձեք այն մարդկանց մոտ, ովքեր դավաճանել են ձեզ:

– Երկար ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ: Այն պահը, երբ նրանք այլևս չեն լինի, միշտ անսպասելի է գալիս:

– Բարեկրթությամբ քաղաքներ են նվաճում: Հաճախ բարեկիրթ եղեք:

– Կարողացեք ընդունել ձեր սխալները:

– Հրաժարվեք բողոքելու վատ սովորությունից:

– Անգամ ամենալուրջ վեճի ժամանակ մի’ ցավացրեք մարդուն: Դուք հավանաբար կհաշտվեք, իսկ խոսքերը երկար կհիշվեն:

– Ճիշտը խոսեք և ստիպված չեք լինի ինչ-որ բան հիշել:

– Օրվա սկզբին կատարեք ամենաբարդ և ամենատհաճ գործը: Երբ անում եք դա, օրվա հաջորդ հատվածում ձեզ չեն ճնշում անպիտան մտքերը:

– Ոչ ոք որևէ մեկին ինչ-որ բան պարտական չէ: Մոռացե’ք «Ես պետք է» բառերը: Դեն նետեք դրանք: Հակառակ դեպքում իսկապես պարտքերի տակ կընկնեք և ոչ միայն նյութական, այլև բարոյական:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ