Տարածաշրջան - Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները. Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:  Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է նա:


 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ