Սպորտ - ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արսենալ»-ը կրկին հաղթեց.Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը չափեց «Ուոթֆորդի» հետ:

Խաղն ավարտվեց Արսեն Վենգերի գլխավորած թիմի հաղթանակով` 3:0: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Շկոդրան Մուստաֆին: 59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգը շրջանցեց դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին և գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը:

Րոպեներ անց «Ուոթֆորդը» չկարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. նշանակված 11 մետրանոցից վրիպեց Տրոյ Դինին: 77-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Գոլից հետո Մխիթարյանն անմիջապես փոխարինվեց:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակած 48 միավորով մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Ուոթֆորդը» 36 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ