«TESAKET»-ի հյուրասրահ - Քաղցկեղի նման աճող պոչամբարները շարունակում են մնալ բնապահպաններին անհանգստացնող և մեր երկրի վրա ահագնացող վտանգ. Կարինե Դանիելյան

«Մեր հիմնական խնդիրը մնում է հանքարդյունաբերությունը, պոչամբարները, որոնք ուղղակի քաղցկեղի նման ծածկում են մեր երկրի հյուսիսը և հարավը, իսկ եթե խոսենք գարնան մասին, կարող է միանգամից ջերմաստիճանը բարձրանալ, սարերի ձյունը հալվել, իջնել, ինչպիսի պատկեր որ տեսանք նախանցյալ տարի Արթիկում, սելաֆը քանդեց թափոնների գերեզմանոցը, քարերը բերեց քաղաքի վրա: Այստեղ ուղղակի մեր բախտը բերեց, որ դա ոչ թե պոչամբար էր, այլ քարերի թափոնների գերեզմանոց, որը, ճիշտ է, էլի վնասակար էր, բայց ոչ թունավոր»,- այսօր Տեսակետ լրատվականի հետ զրույցում խոսելով գարնանը բնորոշ բնապահպանական խնդիրներից և բնապահհներին հուզող հարցերի մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

 

Ըստ մեր զրուցակցի, բնապահպաններին շարունակում է հուզել Թեղուտի իրավիճակը, փաստացի, քանդեցին, աղտոտեցին ամբողջ շրջակա միջավայրը, այգիները ոչնչացրին, բոլոր բացասական երևություները եղան, բայց գործունեությունը այժմ կանգնած է:

 

- Տիկի՛ն Դանիելյան, անդրադառնալով Թեղուտի խնդրին, Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ժամանակին թեղուտցիներրը շատ էին խոչընդոտում, աղմուկ էին բարձրացնում, թե բնապահպաններն են իրենց տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտում և այլն, իսկ այսօր նրանք են օգնության կանչում, բայց արդեն ուշ է: Այդպե՞ս է:

- Այդ ամենը արվում էր, որովհետև նրանց խոստացել  էին աշխատատեղեր բարձր աշխատավարձով, նրանք կոպեկներով վաճառեցին իրենց այգիները, արդյունքում պարզվեց, որ այդքան աշխատատեղեր չկան, եթե էլ կային, բերում էին աշխատողներ, մասնագետներ դրսից, իսկ տեղացիներին բաժին էր հասնում սևագործ աշխատանքը:

- Իսկ այսպիսի տաք ձմեռը, որը գարուն էր հիշեցնում ավելի, քան ձմեռ, արդյո՞ք դա այն պատճառով չէ, որ այսօր մենք չունենք բավարար կանաչ ծածկույթ:

- Սա շատ համամոլորակային բնույթ է կրում, արտահայտվում է նաև Հայաստանում, մոլորակը ապակայունացված է, տեսնում եք՝ Հյուսիսում ձյուն, բուք, ես և մի քանի մասնագետներ գտնում ենք, որ սահմանը մարդկությունը անցել է և բնությունը պատասխան է տալիս: Միկրոկլիմայական դրսևորումները գուցե կապ ունենան դրա հետ: Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս և դառնում պատճառահետևանքային, Երևանի քաղաքաշինությունը, որը բացարձակ հակաէկոլոգիական է, Երևանը այսօր պաշտպանված չէ հորդառատ անձրևներից:

 

Հարցազրույցին ավելի մանրամասն՝ տեսանյությում:

 

 

Կրկյաշարյան Անուշ

Կուսակցականները չեն վստահում իրենց կուսակցություններին. Ծովինար Կոստանյան 

Եթե ֆիլտրենք դպրոցներում առկա սնունդը, ապա սնունդ չի մնա այնտեղ

Ղազախստանը միացել է մեր տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին

«Հաճըն» հայրենակցական միության կազմակերպած ոգեկոչման երեկոն:

Ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հաճընի ութամսյա հերոսամարտին:

Կյանքը պայքար է, ընդունի´ր:

Մայր Թերեզա

TESAKET.info-ի հարցերին պատասխանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Տեսակետի հյուրասրահում հասարակական գործիչ և մեկենաս Հրաչյա Պողոսյանն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին

Հարցումներ