Մամուլ - «Առավոտ». ԵՊՀ-ի նախկին «Հյուրերի տունը» վերածվում է հսկա հյուրանոցի. շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում

«Մաշտոցի 52 հասցեում ԵՊՀ-ի նախկին «Հյուրերի տունը» վերածվում է հսկա հյուրանոցի: Այժմ այստեղ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ճարտարապետ Արսեն Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ գեղեցիկ շենքն այն նախագծով, որ հիմա կառուցվում է, ամբողջությամբ աղավաղվում է:

 

Այն, ինչ անում են այս շենքի հետ, ըստ ճարտարապետի, ավելի վատ է, բան այն, ինչ արվել է Իսահակյանի անվան գրադարանի շենքի հետ, կամ Իտալիայի, Խորենացի և Դեղատան փողոցների հատման մասում կառուցված բիզնես կենտրոնը, որը ևս երևանյան հին շենքի ամբողջական տեսքը խեղճացրել է:

 

Ըստ Կարապետյանի՝ «Մաշտոցի 52 հասցեում այդ շենքի գոյություն ունեցող ճակատը վերացրին: Նույնիսկ նրա վրա կամ հետևի մասում չեն կառուցում, այլ հենց ճակատից առաջ են կառուցում: Այդ շենքը կանգուն, առողջ, ամբողջական շենք էր, և որևէ այսպիսի միջամտության կարիք չկար:

 
 

Ֆասադը չկա, միայն կենտրոնական մի փոքր հատվածն է մնացել, ամբողջությամբ փոխվել է շենքի տեսքը»: Ճարտարապետն ասում է. «Չգիտեմ՝ ով է սրա հեղինակը, ով էլ լինի, մասնագիտական էթիկան խախտել է, իմ պատկերացմամբ, պետք է զրկվի լիցենզիայից, սա անբարոյական է՝ պրոֆեսիոնալ տեսակետից»,-գրում է թերթը:

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ