Քաղաքական - «Միլան»-«Արսենալ»՝ 0:2.Մխիթարյանի առաջին գոլը՝ «Միլան»-դարպասը (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլան»-ը հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալ»-ին և պարտություն կրեց:

 

Գրանցվեց 2:0 հաշիվը: Խաղի 15-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխանցում ստացավ Մեսուտ Օզիլից և ուժեղ հարվածով գրավեց Դոնարումայի դարպասը՝ խփելով իր առաջին գոլն «Արսենալ»-ի կազմում և բացելով հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Աարոն Ռեմսին կրկնապատկեց «զինագործներ»-ի առավելությունը: Երկրորդ խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին:

 

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:

Այսպիսով, «Արսենալ»-ը 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու լուրջ հայտ է ներկայացնում: Պատասխան հանդիպումը կկայանա Լոնդոնում՝ մարտի 16-ին:

«Միլան» — «Արսենալ»՝ 0:2
0:1՝ Մխիթարյան (15′), 0:2` Ռեմսի (45+3′)

0:1՝ Մխիթարյան (15′), 0:2` Ռեմսի (45+3′)

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ