Մամուլ - «ՀԺ»․ ՔԿՀ-ներում մեծ սպասումներ են, թե համաներում է լինելու. Սերժ Սարգսյանն այլ լուծում է գտել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետի ավարտին մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում մեծ սպասումներ են ձեւավորվել, որ առաջիկայում այդ առթիվ Սարգսյանը, հավանաբար, ընդգրկուն համաներում կհայտարարի:

 

Բացի այս, առաջիկայում մի քանի խոշոր համապետական իրադարձություններ են սպասվում: Խոսքը, մասնավորապես, Առաջին հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի մասին է:

 

Վերջին համաներումը ՀՀ-ում տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, մինչեւ այդ՝ 2011-ին, 2009-ին: Համաներման ակտը, որպես կանոն, մինչեւ վերջին պահը գաղտնի է պահվում: «Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ առաջիկայում նման միջոցառում չի սպասվում: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նախընտրում է կոնկրետ մարդկանց ազատ արձակել ոչ թե համաներմամբ, այլ ներման միջոցով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ  օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ