«Տեսակետ» մամուլի ակումբ - «Ամեն անգամ մարտի դաշտ դուրս գալուց առաջ ինձ կարգի էի բերում, շպարվում». գնդապետ Սերոբյան

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի դիտարկմամբ, այն, որ մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային օր, ստեղծվել է կանանց կողմից՝ իրենց պայքարի շնորհիվ, ցույց է տալիս, որ կինը միշտ պայքարել է իր իրավունքների, հանրության մեջ իր դերը պահպանելու համար:

 

«100 տարի անց մենք էլի պայքարելու տեղ ունենք: Այսօր Հայաստանում աշխատավոր, ստեղծագործող կինը շատ դժվար գործ է անում, որովհետև այսօր հանգստի օր է, ստանում ենք շնորհավորանքներ, իսկ վաղը վերադառնալու ենք դարձյալ մեր առօրյա հոգսերին…Այսօր հայ աշխատավոր կինը մի քանի գործառույթ իրականացնող է միաժամանակ, և՛ տան օջախի պահապան, և՛ տան հաց վաստակող ամուսնուն հավասար, և՛ մայր, կրթող իր երեխաներին: Եվ այսօրվա հայ կինը պետք է այդ ամենի հետ լինի նաև հոգեբան, որպեսզի կարողանա ճիշտ ու դրական շփման եզրեր գտնել և՛ ամուսնու, և՛ երեխաների, և՛ ընտանիքի այլ անդամների հետ: Ցանկացած կին պետք է լինի ուսուցչուհի և ընկեր միաժամանակ»,- այսօր Տեսակետ ակումբում ասաց Անահիտ Հարությունյանը:

 

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն էլ մտաբերեց, որ ամեն անգամ մարտի դաշտ դուրս գալուց առաջ իրեն կարգի էր բերում՝ շպարվում. «Որ եթե թշնամու գնդակը ինձ խոցի, գեղեցիկ լինեմ մահվան ճիրանում… մաղթում եմ, որ ոչ մի մայր իր զավակի կորուստը չտեսնի, որ հայ երկինքը խաղաղ լինի, որ յուրաքանչյուր զինվոր անխոչընդոտ ծառայի և գա հասնի իր ծնողներին, ողջ ու առողջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Aravot.am

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը: Թեման՝ «Շենքերի սեյսմիկ վիճակը Երևանում. ի՞նչ կլինի ուժեղ երկրաշարժի դեպքում: Ի՞նչ վիճակում են նորակառույց շենքերը, որքանո՞վ է նպատակահարմար երկնաքերի կառուցումը: Շենքերի սեյսմամեկուսացման մեթոդները, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 10-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ Լիլիթ Թումանյանը: Թեման՝ «Ադեկվադ»-ը դարձել է կուսակցություն. նպատակը, առաքելությունն ու ծրագրերը: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. հնարավոր զարգացումներ»:

 

 

Ժամը 13.00 հյուրերն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Թեման՝ «ՏԻՄ ընտրություններն Արցախում, սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: ԼՂ հիմնախնդիր, ներկայիս իրավիճակը, հնարավոր զարգացումները: Փաշինյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները. մեսիջներ, հարակից հարցեր»:ա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ