«TESAKET»-ի հյուրասրահ - Այսօր դիպլոմը որպես օժիտ տանելու տենդենցը կարծես վերացել է. «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր

Տեսակետի հյուրասրահում այսօր հյուրընկալվել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, ում հետ կզրուցենք հատկապես կրթական ոլորտում կանանց ձեռքբերումների մասին, և ինչպիսին է բուհերում վիճակը աղջիկների ուսման հետ կապված, տարբերությունը տղա-աղջիկ-որպես ուսանող, ովքեր են ավելի ձգտող, ովքեր են ավելի շատ հասնում նվաճումների բուհն ավարտելուց հետո:

- Տիկի՛ն Հարությունյան, ժամանակին նման տենդենց կար, որ աղջիկները սովորում էին, դիպլոմը օժիտ տանելու նպատակով, այսօր այդ տենդենցը պահպանվե՞լ է, թե արդեն նրանք ռեալիզացվում են մասնագիտության մեջ:

- Անկախության տարիներին, հատկապես վերջին 10-15 տարիներին հստակ ձևավորված է երիտասարդ աղջիկների այն խավը, որոնք ձգտում են ստանալ գիտելիք, դառնալ մասնագետ, այսօր, ի ուրախություն բոլորիս այդ պատկերը փոխված է, աղջիկները ավելի շատ են բուհական նստարաններին, քան տղաները:

 

- Իսկ տարբերություն կա տղա-աղջիկ ուսանողների միջև ջանասիրաբար սովորելու առումով կա՞:

- Իհարկե աղջիկները ավելի շատ ժամանակ են ուսմանը տրամադրում են, ավելի նպատակասլաաց են, տղաների մեջ շատ քչերն են, որ կարելի է ջանասեր ուսանող համարել, այդպիսիք բացառությյուններ են:

 

- Իսկաշխատանքի, մասնագիտացմանռեալիզացմանհետկապվածաղջիկներնենավելիհեշտորենգտնումիրենցտեղըաշխատանքայինշուկայում, թե՞տղաները:

- Ես կասեի՝ բժշկության ոլորտում, օրինակստոմատոլոգիական ասպարեզում կամ հավասար է, կամ տղաները ավելի շատ են ռեալիզացվում, թեև, ասեմ, որ չունենք վիճակագրական տվյալներ: Այլ ասպարեզներում աղջիկները ավելի շատ են հաջողում, դա կապված է մասնագիտությունների ընտրության հետ: Մի բան միանշանակ է և հաստատ, 21-րդ դարի հայ աղջիկները շատ ավելի լիդեր են, ունեն առաջնորդի մի շարք հատկանիշներ:

 

- ՏիկինՀարությունյան, ի՞նչկմաղթեքայսգեղեցիկօրովմերմայրերին, աղջիկներին:

- Ես կասեի, որ ուսանողուհիները այս տոնը դեռ իրենցը չհամարեն, որովհետև այս տոնին պետք է արժանանան, այս տոնը ավելի աշխատող կանանց տոնն է, այն կանաց, ովքեր անցել են աշխատանքային ուղի, կամ պատրաստվում են անցնել: Ես ուզում եմ, որ մեր կանայք լինեն երջանիկ,, ուրախ, և ուզում եմ, որպեսզի մեր երիտասարդ աղջիկները օրինակ վերցնեն ավագ սերնդի մեր հայ կանանցից, թե ինչպես են իրենք իրենց դրսևորում տանը, աշխատանքի վայրում, հասարակության մեջ:

- Շնորհակալություն, Տիկին Հովհաննիսյան, ես էլ իմ կողմից Ձեզ եմ շնորհավորում, մաղթում ամենայն բարիք, նորանոր հաջողություններ նման կարևոր գործում՝ կրթելու, դաստիարակելու մեր ապագա սերունդը:

 

Անուշ Կրկյաշարյան

Կուսակցականները չեն վստահում իրենց կուսակցություններին. Ծովինար Կոստանյան 

Եթե ֆիլտրենք դպրոցներում առկա սնունդը, ապա սնունդ չի մնա այնտեղ

Ղազախստանը միացել է մեր տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին

«Հաճըն» հայրենակցական միության կազմակերպած ոգեկոչման երեկոն:

Ոգեկոչման երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հաճընի ութամսյա հերոսամարտին:

Կյանքը պայքար է, ընդունի´ր:

Մայր Թերեզա

TESAKET.info-ի հարցերին պատասխանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

Տեսակետի հյուրասրահում հասարակական գործիչ և մեկենաս Հրաչյա Պողոսյանն է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին

Հարցումներ