Հասարակություն - Տեղում չեն եղել, չեն ստացել. քաղաքապետարանը՝ ԵԾ-ի անդամներին նվեր- քարտ չտրամադրելու մասին

Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքում են տեղեկություններն այն մասին, որ մարտի 8-ի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային վիզա- քարտեր է նվիրել, իսկ «Երկիր Ծիրանիի» անդամներին՝ ոչ:

Irakanum.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ որեւէ խտրականություն չի կատարվել: Ըստ նրա՝ քանի որ բանկային քարտերը անվանական են, քաղաքապետարանի աշխատակիցները դրանք տվել են նրանց, ովքեր այդ պահին գտնվել են քաղաքապետարանում: «Ովքեր տեղում են եղել, բոլորին տրամադրվել է»: Հարցին, թե հնարավոր է ԵԾ-ի անդամները քաղաքապետարանում լինելու դեպքում նոր տրամադրվեն, Գեւորգյանն ասաց, թե չի կարող հստակ ասել:

«Ես խոսում եմ եղածի մասին, ինչ է եղել իրականում, մնացածը պահը երբ կգա այդ ժամանակ կխոսենք: Մեր աշխատակիցները գնացել են իրենց խմբակցության աշխատասենյակ, եղել է միայն գործավարը, գործավարին տվել են»,- ասաց Գեւորգյանը, հավելելով, որ որեւէ տարբերակում չի տրվել: Միաժամանակ Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ Երեւանի ավագանու այն անդամները, ովքեր եղել են գործուղման մեջ նրանք եւս չեն ստացել նվեր քարտերը: «Պետք չէ մանր բաներ փնտրել, եթե ինչ-որ մարդիկ իրենց մանրախնդրությունն են դնում, ապա հաստատապես իմացեք, որ Երեւանի քաղաքապետարանում եւ անձամբ քաղաքապետը այդպես չի վարվում»,- եզրափակեց Գեւորգյանը:

 

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ