«Տեսակետ» մամուլի ակումբ - Թմրամոլների թիվը Հայաստանում ավելացել է

ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց Հայաստանի նարկոլոգիական վիճակից: Նրա խոսքով՝ 2016-ին  հաշվառվել է 6010, 2017-ին` 6544  թրմամոլությամբ տառապող հիվանդ: 2016-ին  հաշվառվել է 5750, 2017-ին՝ 5811 ալկոհոլիզմով տառապող հիվանդ: «Երբ  հիվանդների թիվն ավելանում է, պետք է դա մեկնաբանել: Մեր  երկրում իրավիճակը վատանում է, բայց  թմրամոլության աճ կա բոլոր երկրներում: Միայն Շվեդիան է, որը հայտարարել է՝ թմրամոլների աճ չկա»,- ասաց  մասնագետը:

 

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում 6544  թրմամոլներից 4065-ն  օգտագործում են կանեփ թմրամիջոցը: Կանեփից բացի, օգտագործում են ափիոն 2476 հոգի ներերակային ճանապարհով, կոկաին՝ 3 հոգի:

 

Պետրոս Սեմերջյանի խոսքով՝ մինչև 14 տարեկան հաշվառված հիվանդ նարկոլոգիական կլինիկայում  չկա: Սակայն հաշվառված են 16-17 տարեկան 7 անձ, 18 տարեկան 13  հիվանդ: «Ինչո՞ւ ենք այս բաժանումն անում, քանի որ  դա զորակոչի տարիքն է: 19-27 տարեկան անձանցից ունենք 1447 հաշվառված հիվանդ: Այս թվերը մտահոգիչ են»,-մանրամասնեց բանախոսը:

 

Թմրամոլները Հայաստանում բուժվում են կամովին: Կարող են դիմել բժշկի կամ էլ չդիմել, եթե չափահաս է:  Թմրամոլների 20 տոկոսը բուժվելուց հետո թմրանյութերից այլևս կախվածություն չի ունենում:

 

Հարևան երկրներում՝  Իրանում կա  3,5 մլն թմրամոլ, Վրաստանում՝ 400.000. «Միջազգային կառույցները չեն հավատում, սակայն, ոչ մեզ, որ թմրամոլները քիչ են, չեն էլ հավատում վրացիներին, որ այդքան շատ թմրամոլներ ունեն»: 

 

Սոնա Դավթյան

Araratnews.am

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ