Մամուլ - «Ժամանակ».Պահանջվում է Քոչարյանի «գլուխը». իսկ ինչո՞ւ հիմա

«Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Պահանջում եմ, որ Գլխավոր դատախազը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի»,- ասել է Փաշինյանը: «Ելք» խմբակցության ղեկավարի դիմումը խիստ տրամաբանական է հենց Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համատեքստում: Սակայն խիստ ուշագրավ է Փաշինյանի նախաձեռնության ժամանակը եւ ներքաղաքական համատեքստը:

«Ելքը» Մարտի 1-ի թեմայով նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որից հետո Հանրապետական մեծամասնությունը անակնկալ պաշտպանեց այս հարցը ԱԺ օրակարգում ներառելու ընդդիմության նախաձեռնությունը: Ավելին` ԱԺ Մարտի 1-ի հարցերով զբաղվող նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հրապարակավ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին:

Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն նախաձեռնությունն ինչ-որ իմաստով խլեց «Ելքից». թե ինչո՞ւ հենց այս պահին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ Մարտի 1-ի «զենքն» օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ` վերլուծելու միանգամայն այլ թեմա է: Ամենահավանական վարկածը թերեւս այն է, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործոնը մտադիր է օգտագործել համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացում` իշխանությունը Քոչարյանի կադրերից վերջնականապես մաքրելու համար: Երբ հասարակությունը եւ ընդդիմությունը կորցրել են իրենց սուբյեկտությունը, դժվար է պատկերացնել, որ Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջական եւ լիարժեք բացահայտման շանս ունի, ավելի շուտ ակնհայտ է, որ այն` որպես համակարգաստեղծ գործոն, ծառայեցվելու է համակարգային նոր ստատուս-քվո ձեւավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձն, հետեւաբար, չի կարող գոնե այս պահին նպաստել քննության օբյեկտիվությանը որակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում:

Այն ավելի շուտ միտված է նրան, որ Սերժ Սարգսյանը զրկվի մանեւրելու հնարավորությունից եւ Ռոբերտ Քոչարյանի դրվագն օգտագործի ոչ թե ֆրագմենտալ խնդիր լուծելու, այլ` ավելի երկարաժամկետ խորքային կտրվածքով: Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ իմաստով, մեսիջ է հասցեագրել Սերժ Սարգսյանին:

Ռոբերտ Քոչարյանի «գլուխը» այսօր պահանջում են ոչ միայն հասարակության եւ ընդդիմության մեծ մասը, այլ նաեւ` իշխանության շատ սեգմենտներ, որոնք ուզում են վերջապես ազատվել Մարտի 1-ի բեռից: Մարտի 1-ը Քոչարյանի վրա «դուրս գրելը» ոչ միայն էապես կփոխի իշխանության բնույթը, այլ նաեւ կսրող է որոշակի կենսունակություն հաղորդել «Ելքին»` դառնալով իշխանություն – ընդդիմություն նոր հարաբերությունների մեկնարկ: Առնվազն հարթակ կարող է ձեւավորվել իշխանության եւ ընդդիմության երկխոսության համար»:

«Ժամանակ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ