Տարածաշրջան - In English Հայաստանը խստացնում է Եմենի քաղաքացիների մուտքը երկիր

Կառավարությունը մտադիր էսահմանափակումներ մտցնել Եմենի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացում: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակի լարվածությամբ: Որոշման նախագիծի նպատակն է ներկա պայմաններում հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստան:

Նախագիծը մշակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ