«Տեսակետ» մամուլի ակումբ - ՀՀ անվտանգության միակ երաշխավորը սահմանին մնում է ՌԴ-ն, հատկապես այն բանից հետո, երբ հայտարարեց, թե ունի միջուկային զենք

ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հայտարարությանը առ այն, որ Ռուսաստանը ունի միջուկային զենք և այն կկիրառի, եթե իր դեմ նման զենք կիրառեն, հետևեց հաջորդ հայտարարությունը որպես ՀԱՊԿ անդամ երկիր առ այն, որ եթե տարածաշրջանում ստեղծվի էսկալացիոն իրավիճակ, նա առաջինը կարձագանքի՝ նպատակ ունենալով պահպանել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունը: Տեսակետ լրատվականը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, պարզելու՝ արդյոք այս հայտարարությունը իր մեջ ուղիղ սպառնալիք էր պարունակում Ադրբեջանի հանդեպ:

 

- Պրն. Հակոբյան, կարելի է հասկանալ, որ ՌԴ-ն մեսիջներ է ուղղում Ադրբեջանին նրա ագրեսիվությունը սաստկելու նպատակով:

- Ես կասեի, որ այդ հայտարարությունը ոչ թե ըննդեմ էր Ադրբեջանին, այլ ի շահ և ի օգուտ իր ռազմական դաշնակիցներին, նրանց հանգստության ապահովման համար: Ռուսաստանը այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդեց իր դիրքորոշումը, որ եթե իրավիճակը իսկապես բարդանա տարածաշրջանում, Ռուսաստանը կարող է և կպաշտպանի իր ռազմաքաղաքական դաշնակիցներին:

 

- Այսօր ՀԱՊԿ երկրներից կարծես միայն Հայաստանը և Արցախը (հետևապես) ունեն անվտանգության ապահովման խնդիր սահմանին: Այսինքն դա ուղղված էր հենց Հայաստանի՞ն:

 

- Ինչ-որ չափով, այո: Ադրբեջանը կարող է սա իր դեմ ուղղված հայտարարություն համարել՝ ի շահ Հայաստանի, քանի որ Ղրղզստանը և Ղազախստանը դժվար թե նման անվտանգության երաշխավորման կարիք ունենան: Սակայն առաջնային մեսիջն էր, որ այն ռազմական հզորությունը, որն ունի այսօր Ռուսաստանը, ինչ-որ չափով նաև իր դաշնակիցներինն է:

 


 

Կրկյաշարյան Անուշ

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ