Ժամանց և շոու բիզնես - Ռուս սենատորի տարօրինակ սանրվածքը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) 62-ամյա անդամ Վալենտինա Պետրենկոն իր արտասովոր սանրվածքի շնորհիվ գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ռուսների համար Պետրենկոյի տեսքը նորություն չէ, սակայն անգլախոս օգտատերերի համար նա իսկական «բացահայտում» է:

Արևմտյան ԶԼՄ-ների կարծիքով՝ Պետրենկոն նման մազերով ու վառ դիմահարդարմամբ ավելի շատ կինոյի չար հերոսի է նման, քան թե պատգամավորի:

Օգտատերերից մեկը կատակել է, որ սենատորի մազերի մեջ հնարավոր է՝ քողարկված են գաղտնալսող սարքեր ու լրտեսության համար պիտանի այլ իրեր:

Հայտնի է, որ Պետրենկոն Դաշնային խորհրդի անդամ է 2001թ.-ից:

 

 

 
 
 
 
 
 
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ