Քաղաքական - Քաղաքական դաշտում ամեն բան վաղուց կանխատեսելի է, դերերն էլ վաղուց բաշխված են. Սերժ Սարգսյանը՝ վարչապետ, Կ. Կարապետյանը՝ փոխվարչապետ

Այսօր, մարտի 6-ին «Տեսակետ» մամուլի ակումբում Ժամը 12.00 հյուրն էր քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

 

Թեման՝ «Նոր նախագահ, նոր կառավարություն. գնահատականներ և ակնկալիքներ: Ընդդիմության գործոնը քաղաքական զարգացումներում»:

 

Այսպիսով, ըստ բանախոսի, նոր նախագահի ընտրման գործընթացում որևէ ինտրիգ չկար, քանի որ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ միասնական թեկնածուով Ծառուկյան դաշինքի բռնած քաղաքականության պատճառով, ուստի մեկ թեկնածուի պարագայում քննարկվում էր, թե ինչ գործառույթներ է ունենալու երկրի չորրորդ նախագահը, կամ ինչպես ինքն է ասում՝ 4-րդ հանրապետության առաջին նախագահը:

 

Գնահատական տալով Արմեն Սարգսյանի՝ որպես դիվանագետի կերպարին, բանախոսը կարծում է, որ Արմեն Սարգսյանը, լինելով քաղաքական ֆիգուր, որը ամուր կապեր ունի միջազգային տնտեսական, ֆինանսական կառույցների, քաղաքական արտաքին շրջանակների հետ, այդ գործոնների միջոցով ստանձնում է պարտավորություն այդ կառույցների միջոցով ներազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա, ներքին տնտեսական միջավայրի վրա:

 

Բանախոսի խոսքով վարչապետի պարագայում թերևս ինտրիգը պահպանվում է մի փոքր, թե դերերի բաշխումը ինչպիսին կլինի, սակայն հիմա էլ կարելի է կանխատեսումներ անել, որոնք, ըստ երևույթին, հենց կիրականանան, որ երկիրը գնում է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը, իսկ փոխվարչապետը կլինի այժմյան գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ բանախոսի՝ այս դերերի բաժանման արդյունքում ապագայում Ս. Սարգսյանը զբաղվելու է զուտ քաղաքական, արտաքին քաղաքական հարցերով, երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրներով, իսկ Կ. Կարապետյանը շարունակելու է լինել գործադիրի դե ֆակտո ղեկավարը:

 

Քաղտեխնոլոգը խոսեց նաև հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին, ասելով, որ դա սպասված քայլ էր, քանզի ՄԱԿ-ի ամբիոնից նախօրոք հայտարարվել էր և վեց ամիս ժամանակ տրվել, որպեսզի շահագրգիռ գեոքաղաքական կենտրոնները փորձեն ազդեցություն ունենալ, սակայն  նման փորձեր, ի փաստ, չեղան: Հայաստանը, ըստ բանախոսի, քայլ է անում, որով գրեթե բացառում է, Մադրիդյան սկզբունքներում հետևյալ կետի կիրառումը (որը, ի դեպ, ոչ մի տեղ բարձրաձայն չի նշվում), թե տարբերակ կար, Լավրովի տարբերակ կոչեցյալում, որ բացի ապաշրջափակումից Ադրբեջանի հետ, ՌԴ-ն կարող է նախաձեռնել հայ-թուրքական սահմանի բացումը, եթե Հայաստանը իր վրա ստանձնած պարտավորությունները փորձի կատարել: Այս քայլով ՌԴ-ն, բնականաբար, Հայաստանի մասնակցությամբ, բացառում է Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան հարցում:

 

Այսինքն՝ ըստ բանախոսի, չեղարկումը նման փաստաթղթերի թույլ տրվեց, որովհետև Ռուսաստանը, անկախ ռուս-թուրքական համաձայնություններից, ձգտում է չթողնել Թուրքիային միջամտել ռեգիոնալ խնդիրներին:

 


 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ