Քաղաքական - Պուտինի հայտարարույունը՝ պարզ զգուշացում Ադրբեջանի՞ն

Մի քանի տարի է, լուրջ պատժամիջոցներ են սկսել կիրառվել ՌԴ նախագահ Վ. Պուտինի նկատմամբ ԱՄՆ կողմից: Վերջերս էլ նա հայտարարությամբ հանդես եկավ, որ՝ «Այո՛, մենք ունենք միջուկային զենք»:

 

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի խոսքով, այն, որ միջուկային զենքի մասին է խոսում Վ. Պուտինը, դա ուղիղ պատասխանն է ԱՄՆ-ին՝ ՌԴ հանդեպ պատժամիջոցների կիրառմանը: Բանախոսի խոսքով՝ ուժի կիրառումը բերում է կրնակի ուժային հակազդեցության: Սակայն, որքան էլ թվում է, թե պատժամիջոցների պատճառով ՌԴ տնտեսությունը միայն զարգացել է, բայց իրականում նման բան չկա, նրա միակ ուժը շարունակում է մնալ ռազմականը:

 

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը սակայն կարծում է, որ մեր մամուլը լուռ ու մունջ անցկացրեց Մոսկվայի այն հաղորդումը Սաֆարովի, մյուս սրիկաների մասին, թե ինչպես նրան բնակարան տվեցին, կոչում տվեցին, դա դուրս եկավ եթեր, և դրանից 10 օր հետո հաջորդ քայլը, ՌԴ-ն հայտարարում է, որ ունի շատ հետաքրքիր զինատեսակներ՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, լազերային զենք, և այլն: Սակայն ԱՄՆ-ն իր հերթին հայտարարեց, որ դա անիմացիա էր: Բանախոսի խոսքով, ԱՄՆ հայտարարության մեջ ասվել է, որ եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն ունի 100-ից ավելի հատուկ ծառայություններ, հսկայական բյուջե, ՌԴ-ի համեմատ, դժվար է հավատալ, որ փակուղու մեջ գտնվելով, սանկցիաների տակ նա կարող էր ձեռք բերել նոր տեխնոլոգիաներով զենք-զինամթերք:

 

Դուք ասացիք, ՌԴ եթերով հաղորդվեց Սաֆարովին Բաքվում մեծարելու մասին, այսինքն դա նշանակո՞ւմ է, ՌԴ-ն նման քայլով ուղղում է իր հայացքը դեպի Ադրբեջան՝ ի վնաս իր գործընկերոջ՝ Հայաստանի Tesaket.info լրատվականի հարցին ի պատասխան բանախոսն ասաց, որ ամենևին ոչ, ընդհակառակը, Կիսիլյովը ուղիղ եթերում սրիկայություն և ստորություն էր անվանել, որ քնած մարդուն կացնահարածին կարող են մի երկրում հերոսի կոչում տալ, ավելին, շքանշան, բնակարան և այլն:  

 

Բացի այդ, ՌԴ նախագահի հայտարությունը ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման մասով ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը մնում է ՀՀ անվտանգության առաջնային երաշխավորը, քանի որ Պուտինը պարզ տեքստով ասաց, որ եթե տարածաշրջանում դիտվի էսկալացիա ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ, նա անմիջապես կարձագանքի ռազմական ճանապարհով:

 

Կրկյաշարյան Անուշ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ